Բաժիններ՝

Սիրիային հարկավոր է պատրաստվել նախագահական ընտրությունների անցկացմանը. Լավրով

Ռուսաստանի արտգործնախարար Սրգեյ լավրովը հայտարարել է, որ Սիրիայում քաղաքական գործընթացը պետք է ներառի խորհրդարանական ու նախագահական ընտրությունների անցկացում:

«Իհարկե, պետք է պատրաստվել ընտրությունների՝ ինչպես խորհրդարանական, այնպես էլ նախագահական»,- ասել է Լավրովը «Շաբաթօրյա լուրեր Սերգեյ Բրիլյովի հետ» ծրագրին տված հարցազրույցում:

«Վստահ եմ, որ այն հաջողությունները, որոնք ներկայում ցուցադրում է սիրիական բանակը մեր օդային աջակցությամբ, թույլ կտան կոնսոլիդացնել իշխանության դիրքերը ու պետք է իշխանությանը դարձնեն ավելի շահագրգիռ քաղաքական գործընթացի առաջխաղացման հարցում»,- ասել է քաղաքական գործիչը:

Լավրովի խոսքով՝ այդ հարցը քննարկվել է Ասադի հետ նրա Մոսկվա կատարած այցի ընթացքում:

Ասադը «դա հիանալի հասկանում է» ու ինքն է միտք հայտնել, որ «ահաբեկչությանը հակազդելու ռազմական փուլը պարտադիր պետք է ուժեղացվի հասարակության առողջ մասի կոնսոլիդացիայով ու քաղաքական գործընթաց սկսելով»,-ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը:

Հիշեցնենք, որ ռուսական ավիացիան Սիրիայի հետախուզության հետ համատեղ Սիրիայում սեպտեմբերի 30-ից ռազմական օպերացիա է անցկացնում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս