«Այո»-ի շտաբը ձևավորվել է. նշանակվել են շտաբի պետի 6 տեղակալները. armtimes.com

ՀՀԿ կենտրոնական գրասենյակում այսօր տեղի է ունեցել «Այո»-ի շտաբի անդրանիկ նիստը: Այն տեղի է ունեցել կենտրոնական շտաբի պետ, վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ եւ տեւել է մոտ երկու ժամ: Նիստին մասնակցել են բարձրաստիճան պաշտոնյաներ, պատգամավորներ: armtimes.com-ի հետ զրույցում ՀՀԿ կազմակերպչական վարչության նախագահ Ռուբեն Թադեւոսյանն ասել է, որ նիստի ընթացքում քննարկվել են աշխատանքային, կազմակերպչական հարցեր, ձեւավորվել է շտաբը: Նա տեղեկացրեց, որ նիստի ընթացքում նշանակվել են ընտրատարածքայինի պատասխանատուներ, շտաբի պետի տեղակալներ:

Շտաբի պետի տեղակալներ են նշանակվել՝ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, պատգամավոր Կարեն Կարապետյանը, Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, Վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ Լեւոն Յոլյանը, Նախագահի վերահսկողական ծառայության պետ Հովիկ Հովսեփյանը եւ Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031