Բաժիններ՝

«Մուսավաթը» միտինգ է անցկացնում Բաքվում

Բաքվի Յասմալսկի շրջանի «Մեխսուլ» մարզադաշտում տեղի է ունենում «Մուսավաթ» կուսակցության միտինգը, հայտնում է haqqin.az-ը:

Միտինգը նաև Իսա Ղամբարի հանդիպումն է ընտրողների հետ, ով առաջադրել է իր թեկնածությունը Յասմալսկի №15 ընտրական տեղամասում:

Միտինգում, բացի Ղամբարից, հանդես է եկել նաև կուսակցության գործող նախագահ Արիֆ Գաջիլին:

Իր ելույթում Իսա Ղամբարը հայտարարել է, որ նոյեմբերի 1-ին Ադրբեջանում կայանալիք ընտրությունները ամենայն հավանականությամբ կեղծվելու են ու հայտարարել է, որ այդ դեպքում ինքը դրանց անցկացումից 4 ամիս անց պահանջելու է նորից ընտրություններ անցկացնել: 1_640x360 2_640x360 3_640x360

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս