Բաժիններ՝

Ցավոք, աշխարհը ականատես եղավ Պուտինի ու Ասադի հանդիպմանը. Էրդողան

«Ի՞նչ եք դուք կարծում, կարո՞ղ է միջպետական դիվանագիտության մեջ՝ կարմիր գորգի վրա, իր տեղն ունենալ հանդիպում այն մարդու հետ, ում ձեռքերը կեղտոտված են 370 հազար մարդու արյամբ: Ցավոք, աշխարհը դրան ականատես եղավ»:

Ինչպես հայտնում է Anadolu գործակալությունը, այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ այդկերպ իր վերաբերմունքն արտահայտելով Սիրիայի նախագահ Բաշար Ասադի Ռուսաստան կատարած ուղևորության նկատմամբ:

Թուրքիայի նախագահը նշել է, որ ներկայում Սիրիայի ճգնաժամը միջազգային հանրության առաջ ծառացած հիմնական խնդիրն է:

«Իրականում նպատակը Թուրքիան մասնատելն է: Ո՞վ, բացի Թուրքիայից, որն ունի Սիրիայի հետ 911 կմ-անոց և Իրաքի հետ՝ 350 կիլոմետրանոց սահման, կարող է լավագույնս գնահատել իրական վիճակը: Նրանք չեն կարողացել, չեն կարողանում ու չեն կարողանա: Վաղ թե ուշ նրանք մեզ հետ կհամաձայնեն: Հակառակ դեպքում Թուրքիան ստիպված կլինի ձեռնարկել անհրաժեշտ քայլեր»,- հայտարարել է Էրդողանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս