
Չինաստանում աղքատներին առաջարկում են «կիսել» կանանց

Չինաստանի Չժեցզյան համալսարանի պրոֆեսոր Սե Ցզոշին երկրում թեժ քննարկումներ է առաջացրել, երբ առաջարկել է աղքատ տղամարդկանց «կիսել» կանանց, որպեսզի երկրում լուծվի գենդերային լրջագույն անհավասարությունը:
Չինաստանում 100 աղջկան բաժին է ընկնում 118 տղա, ինչև երկրի բնակչության սեռային կառուցվածքում խոշորագույն ճեղքերից մեկն է, հայտնում է korrespondent.net-ը:
Նման արդյունքի, ըստ գիտնականի, հանգեցրել է «Մեկ ընտանիք, մեկ երեխա» բազմամյա պրակտիկան, որի հետևանքով ընտանիքում նախապատվությունը տրվում է տղաներին:
Չինական քաղաքների ավելացման ու բնակչության շարժունակության մեծացման հետևանքով կանայք տեղափոխվում են մեգապոլիսներ՝ ավելի խորացնելով գենդերային անհավասարությունը:
Հարյուրավոր չինացի հասարակական գործիչներ ու սոցցանցերի օգտատերեր պրոֆեսոր Սեին մեղադրում են անբարոյականության մեջ, սակայն վերջինս պնդում է, որ 2020 թվականին Չինաստանում կապրի 30-40 մլն չամուսնացած տղամարդ:
Տնտեսագետի խոսքով՝ աղքատ ամուրիները կարող էին հաջողությամբ ամուսնանալ Հարավարևելյան Ասիայի ու Աֆրիկայի երկրների կանանց հետ: Մինչ այդ, բազմաթիվ չինացի գյուղացիներ արդեն ընտանիքներ են ստեղծում հարևան Բիրմայի ու Վիետնամի աղջիկների հետ: