 
                        Սիրիացի զինվորականները ոչնչացրել են «Ջեբխատ ան-Նուսրայի» ղեկավարին
 
                                    Սիրիացի զինվորականները Հալեպի մերձակայքում ոչնչացրել են ահաբեկչական «Ջեբխատ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման ղեկավար, եգիպտացի Աբու Սուլեյման ալ-Մասրիին, հայտնում է Sputnik գործակալությունը՝ հղում կատարելով իր աղբյուրին:
Աղբյուրի տվյալով՝ ահաբեկիչն սպանվել է Հալեպի Տալ ալ-Կարսանի բնակավայրի մերձակայքում ընթացող ռազմական գործողությունների ժամանակ:
Ավելի վաղ՝ շաբաթ օրը, բրիտանական Daily Mail-ը հայտնել էր Սիրիայում Աբու Սուլեյմանի ենթադրյալ ոչնչացման մասին, ով հաղորդագրության մեջ անվանվում էր Սիրիայում «Ալ-Քաիդայի» ղեկավար:
«Ջեբխատ ան-Նուսրան» համարվում է Սիրիայում «Ալ-Քաիդայի» ստորաբաժանումը:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        