Բաժիններ՝

Ծանր օրեր են Վրաստանում, մեզ նորից փորձում են ճահիճը քաշել, որտեղից դուրս ենք եկել. Սաակաշվիլի

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին նախօրեին հայտարարություն է կատարել՝ կապված «Ռուսթավի-2» հեռուստաալիքի շուրջ ստեղծված իրավիճակի հետ: Այս մասին տեղեկացնում է «Գրուզիա օնլայնը»:

Սաակաշվիլին նշել է, որ Վրաստանի հասարակությունը թույլ չի տա երկիրը վերադարձնել ճահիճ: Նա խորհուրդ է տալիս Վրաստանի իշխանություններին իրեն պահել այնպես, ինչպես ինքը վարվեց 2007 թվականին «Իմեդի» հեռուստաընկերության փակումից հետո:

«Ծանր օրեր են Վրաստանում, մեզ նորից փորձում են ճահիճը քաշել, որտեղից դուրս ենք եկել, սակայն ոչ ոք չի կարող ազգի մեջ սպանել սերը խոսքի ազատության հանդեպ: Մենք կհաղթահարենք բոլոր խոչընդոտները: «Ռուսթավի-2»-ը կլինի ազատ, ու Վրաստանն էլ կլինի ազատ:

Մենք պետք է հասկանանք, որ ստով եկածները հիմնված են թույլ ուժի չարության վրա ու հատկապես այս պահին, այդ պատճառով էլ պետք չէ վախենալ, նրանց ձեռքին ոչինչ չկա, որպեսզի մեզ վախեցնի:

Ես հավատում են վրացի հասարակության իմաստությանը, այդ թվում՝ մեր երիտասարդության հայրենասիրությնաը ու ազատության նկատմամբ նրանց սիրուն: Ազատ խոսքի սահմանափակման ցանկացած փորձ նախապես դատապարտված է:

Ժամանակին, իմ նախագահության տարիներին, երբ ռուս օլիգարխին պատկանող հեռուստաալիքներից մեկը մի քանի օրով փակվեց, ես հրաժարական ներկայացրի: Եթե նման բանի ես գնում, այդ ժամանակ դա միշտ մեծ հետևանքներ ունի բոլորի, առաջին հերթին՝ իշխանության համար: Այդ պատճառով ոչ ոքի խորհուրդ չեմ տա ձեռք տալ «Ռուսթավի-2»-ին, քանի որ այն ազատ խոսքի, Վրաստանի պետականության խորհրդանիշն է՝ առանց կուսակցական պատկանելության»,- հայտարարել է Սաակաշվիլին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս