Բարաք Օբաման արձագանքել է հայ լրագրողի նամակին. arevelk.am

Հայաստանի երկրորդ հեռուստալիքի լրագրող Արամ Գրիգորյանն այս տարվա ապրիլին իր ձեռքով արծաթե անմոռուկներ է պատրաստել և ուղարկել աշխարհի մի շարք երկրների նախագահների, այդ թվում` ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, իսկ անմոռուկի մեկ այլ օրինակ էլ` ԱՄՆ առաջին տիկնոջը` Միշել Օբամային:

Նա նամակ է գրել ԱՄՆ նախագահին, որում նշել է Հայոց ցեղասպանության և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշ հանդիսացող անմոռուկի մասին:

Օրերս ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան միջոցով հեռուստալրագրողին է փոխանցվել ԱՄՆ նախագահից ստացված պատասխան-արձագանքը: Բարաք Օբաման սիրով ընդունել է հայ լրագրողի նվերը: Արամ Գրիգորյանը «Արեւելք»-ի հետ զրույցում նշել է, որ եվրոպական երկրներից նույնպես արձագանքել են իր նվեր-նամակին, սակայն` դեսպանատների մակարդակով, իսկ ԱՄՆ-ից արձագանքը եղել է անձամբ Օբամայի կողմից, նրա ստորագրությամբ: 1_640x856 2_640x452 Converted_file_bd348ec4_640x295

Տեսանյութեր

Լրահոս