
Տավարի մսով, բազուկով ու բուլղարական պղպեղով աղցան

Բաղադրիչները`
- 2 հատ բազուկ
- 200 գ տավարի փափկամիս
- 2 հատ գազար
- 1 ճ/գ բուսական յուղ
- 1 գլուխ սոխ
- 2 հատ բուլղարական պղպեղ
- 1 պճեղ սխտոր
- 1 փունջ կանաչի
- աղ, աղացած սև պղպեղ, ձիթապտղի ձեթ՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Բազուկն ու տավարի փափկամիսը 1-1,5 ժամ եփեք, գազարը՝ 20-25 րոպե: Հովացրեք:
Թավայի մեջ միջին ուժգնության կրակի վրա տաքացրեք բուսական յուղը: Սոխը կտրատեք: Բուսական յուղի մեջ 5 րոպե տապակեք մինչև փափկելը:
Տավարի միսն ու բուլղարական պղպեղը բարակ տաշեղների ձևով կտրատեք: Մաքրած բազուկն ու գազարը քերիչով քերեք: Սխտորը ճզմեք: Կանաչին մանր կտրատեք:
Աղցանի բոլոր բաղադրիչները խառնեք, աղ ու պղպեղ արեք: Համեմեք ձիթապտղի ձեթով: