Բաժիններ՝

Կապամա

Բաղադրիչները՝

  • 800 գ գառան միս
  • 400 մլ մսի արգանակ
  • 1 մեծ գլուխ սոխ
  • 2 մեծ կապ կանաչ սոխ
  • 2 մեծ կապ սպանախ
  • ձիթապտղի ձեթ
  • ալյուր
  • կծու, կարմիր աղացած պղպեղ
  • աղ, աղացած սև պղպեղ
  • 200 գ բնական յոգուրդ՝ ուտեստի հետ մատուցելու համար

Պատրաստման եղանակը

Ոչ մեծ կտորներով կտրտեք գառան միսը, թաթախեք ալյուրի մեջ: Մաքրեք ու մանր կտրատեք գլուխ սոխը: Տաքացրեք արգանակը:

Մեծ, խորը, հաստ հատակով թավայի մեջ մի փոքր ձեթ տաքացրեք: Ուժեղ կրակի վրա բոլոր կողմերից տապակեք մսի կտորները, մինչև ոսկեգույն երանգ ստանալը: Պատրաստի միսը տեղադրեք ափսեի մեջ:

Կարդացեք նաև

Միսը տապակելուց հետո նույն թավայի մեջ ձեթ ավելացրեք, լցրեք կտրտած սոխը, 3 րոպե տապակեք, միսը նորից լցրեք թավայի մեջ, ավելացրեք տաք արգանակը, հասցրեք եռման աստիճանի: 40 րոպե թույլ կրակի վրա շոգեխաշեք:

Կանաչ սոխն ու սպանախը խոշոր կտրատեք (ցողունները կարող եք հեռացնել կամ թողնել): Կանաչ սոխն ավելացրեք մսով թավայի մեջ, 10 րոպե շոգեխաշեք մսի հետ:

Հետո թավայի մեջ ավելացրեք սպանախը, աղ, կարմիր ու սև պղպեղ արեք, 5 րոպե էլ շոգեխաշեք:

Ուտեստը մատուցեք տաք վիճակում սառը յոգուրդի հետ:

Տեսանյութեր

Լրահոս