Տապակած ճուտ՝ իտալական ձևով
Բաղադրիչները՝
- 1 ճուտ՝ 1,2 կգ քաշով
- 300 գ լոլիկ
- 1/2 բաժակ սպիտակ չոր գինի
- 2 պճեղ սխտոր
- փոքր փունջ մաղադանոս
- 1 փունջ հազրեվարդ
- 4 ճ/գ ձիթապտղի ձեթ
- աղ
- աղացած սև պղպեղ
Աղցանի համար
- 3 դդմիկ կամ ցուկինի
- 1 փոքր փունջ ռուկոլա
- 2 պճեղ սխտոր
- 6 ճ/գ ձիթապտղի ձեթ
- 3 ճ/գ գինու քացախ
- աղ
Պատրաստման եղանակը
Աղցանի համար սխտորը ճզմեք, ցուկինին կամ դդմիկը կտրատեք, 3 ժամով թողեք ձիթապտղի ձեթի, աղի, քացախի ու սխտորի խառնուրդի մեջ:
Լոլիկների վրա դանակով խաչաձև կտրվածք արեք, 30 վրկ մտցրեք եռացրած ջրի, ապա սառը ջրի մեջ, կեղևն ու սերմերը հեռացրեք: Միջուկը խոշոր կտորներով կտրատեք: Սխտորը մի փոքր ճզմեք: Մաղադանոսն ու հազրեվարդը մանր կտրատեք:
Ճուտը 8 համահավասար մասերի բաժանեք: Մեծ թավայի մեջ տաքացրեք ձեթը, ավելացրեք սխտորն ու մասնատած ճուտը, բոլոր կողմերից կտորները տապակեք, մինչև ոսկեգույն երանգ ստանալը: Ճտի վրա լցրեք սպիտակ գինին, թողեք գոլորշիանա:
Ավելացրեք լոլիկը, աղը, աղացած սև պղպեղը, մաղադանոսն ու հազրեվարդը և փայտե գդալով խառնելով՝ 40 րոպե պատրաստեք միջին ուժգնության կրակի վրա:
Տաքացրեք հաստ հատակով մեկ ուրիշ թավա: Մեջը լցրեք դդմիկը կամ ցուկինին, յուրաքանչյուր կողմից 3 րոպե տապակեք:
Մեծ ափսեի մեջ տեղադրեք ռուկոլայի տերևների մի մասը (եթե դրանք մեծ են, ձեռքով մասնատեք), վրան լցրեք տապակած դդմիկը, դդմիկի վրա էլ մնացած ռուկոլան: Մատուցեք սառը վիճակում՝ տաք ճտի հետ: