Մսով լցոնած կարտոֆիլ
Բաղադրիչները՝
- 2-4 հատ խոշոր կարտոֆիլ
- 2 թ/գ բուսական յուղ
- 3-4 ճյուղ կանաչ սոխ
- 1 թ/գ չորացրած խնկածաղիկ (орегано)
- 2-3 ճյուղ թարմ ուրց
- 280 գ տավարի մսի խճողակ
- 120 գ տոմատի մածուկ
- 120-150 գ պանիր
Պատրաստման եղանակը
Կարտոֆիլները հատ-հատ փաթաթեք փայլաթիթեղով, 45 րոպեով տեղադրեք 200 աստիճան ցելսիուս տաքության ջեռոցում:
Թավայի մեջ թույլ կրակի վրա տաքացրեք բուսական յուղը: Կանաչ սոխը կտրատեք, տապակեք յուղի մեջ մինչև մի փոքր փափկելը:
Ավելացրեք խնկածաղիկն ու մանրացրած ուրցը: Մոտ 20 վայրկյան խառնեք:
Թավայի մեջ լցրեք մսի խճողակը, կրակը մի փոքր ուժեղացրեք ու լավ խառնեք:
Տապակեք մինչև միսը կարմիրից շագանակագույն երանգ ստանա: Ավելացրեք տոմատի մածուկն ու ևս 2-3 րոպե պատրաստեք:
Կարտոֆիլների փայլաթիթեղը կիսով չափ բացեք, կարտոֆիլի վերին շերտը կտրեք, միջուկը գդալով հանեք, կարտոֆիլը լցոնեք մսի խճողակով: Վրան լցրեք քերած պանիրը:
15 րոպե տապակեք 180 աստիճան ցելսիուս տաքության ջեռոցում: Հանեք ջեռոցից ու մատուցեք: