Գունավոր մակարոնով աղցան
Բաղադրիչները՝
- 300 գ կարճ գունավոր մակարոն
- 200 գ մոցարելա պանիր
- 200 գ չերրի լոլիկ
- 2 ճյուղ ռեհան
- 3 ճ/գ ձիթապտղի ձեթ
- աղ, աղացած սև պղպեղ
- բրոկոլի
Պատրաստման եղանակը
Մակարոնը եփեք տուփի վրա մատնանշված ձևով, բայց մի փոքր կիսաեփ թողեք, մի թողեք, որ շատ փափկի:
Ջրի մեջ մի փոքր ձիթապտղի ձեթ ավելացրեք. այն կօգնի, որ մակարոններն իրար չկպչեն ու համ կհաղորդի:
Մոցարելա պանիրը կտրտեք օղակաձև կամ քառակուսիների ձևով:
Չերրի լոլիկները չորս մասի բաժանեք, ռեհանի ճյուղերը ձեռքով մասնատեք կամ հենց այդպես մեծ ճյուղերով էլ թողեք (ցողունները բոլոր դեպքերում հեռացրեք), ավելացրեք մոցարելան, աղ ու պղպեղ արեք, լցրեք ձեթն ու խառնեք:
Ավելացրեք տաք մակարոնը, մեկ անգամ էլ խառնեք, 2-3 ժամով տեղադրեք սառնարանում:
Խորհուրդ: Այս աղցանը պատրաստելու մի քանի տարբերակ կա: Կարող եք նրան նաև խոշոր կտրտած սխտոր ու չոր խնկածաղիկ ավելացնել: