Բաժիններ՝

Շոկոլադե «հաց»

Բաղադրիչները

  • 150 գ կակաո
  • 140 գ շաքարավազ
  • 70 գ ալյուր
  • 50-60 գ մաքրած, չբոված նուշ կամ պնդուկ
  • 4 ձու
  • 1 ճ/գ վանիլային շաքար
  • մի պտղունց մանրացրած չորահաց
  • կարագ՝ տապակին քսելու համար
  • շաքարի փոշի՝ մատուցելու համար

Պատրաստման եղանակը

Ձուն շաքարավազի ու վանիլային շաքարի հետ հարեք: Պնդուկը կամ նուշը մանր կտրատեք:

Ձվի ու շաքարի խառնուրդին ավելացրեք ալյուրի ու կակաոյի փոշու խառնուրդը, լավ խառնեք:

Կարդացեք նաև

Ավելացրեք կտրտած նուշը կամ պնդուկը (մի փոքր մասն առանձնացրեք մատուցելու համար), նորից խառնեք:

Մոտ 24 սմ տրամագծով տապակին կարագ քսեք ու վրան ցանեք մանրացրած չորահացը:

Լցրեք խմորը և 30-40 րոպեով տեղադրեք 180 աստիճան ցելսիուս տաքության ջեռոցում:

Պատրաստ լինելը կարող եք ստուգել փայտի միջոցով: Այն մտցրեք կարկանդակի մեջ. փայտը պետք է չոր դուրս գա:

Պատրաստի կարկանդակը հանեք ջեռոցից, դրեք ցանցի վրա, թողեք՝ հովանա: Վրան լցրեք առանձնացրած նուշը կամ պնդուկը ու շաքարի փոշի ցանեք:

Խորհուրդ: Այս «հացը» կարող եք հովացնել, կիսել, արանքը կրեմ լցնել, իսկ եթե նաև շոկոլադե գլազուրով պատեք, իսկական տորթ կստացվի:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031