Խաշիլ, բոված ցորենի շիլա
Բաղադրիչները՝
- 200 գ բոված մանրացված ցորեն
- 150 գ կարագ
- 200 գ մածուն
- 1 լ ջուր
- 1 գլուխ սոխ
Պատրաստման եղանակը՝
1 լիտր ջուրը եռացրեք, եռալուն պես մանրացրած ցորենը լցրեք ջրի մեջ և խառնեք։ Փրփուր հեռացրեք, թողեք թույլ կրակի վրա եփվի։ Ավելացնել աղը։
Սոխը լուսնաձև կտրատեք և կարագով սոխեռած արեք։
«Խաշիլի» համար պահանջում է թանձր թան, դրա համար վերցրեք 200 գրամ մածուն և լավ խառնեք։ Աղ արեք ու խառնելով մաս-մաս ավելացրեք 100 միլիլիտր ջուր։
Հենց ցորենը եփվի, լցրեք ափոսի մեջ, գդալով հարթեցրեք, ափսեի եզրերի շուրջը գոգավորություն ստեղծեք, որպեսզի թանը լցնեք, իսկ կենտրոնում կարագով տապակած սոխեռածը լցրեք։
Այս կերակուրը պետք է անմիջապես մատուցել, այն չպետք է սառչի: