Մալթյան ապուր
Բաղադրիչները՝
- 1 ոչ մեծ գլուխ ծաղկակաղամբ
- 4-5 միջին չափի կարտոֆիլ
- 300 գ դդում
- 2 միջին չափի գլուխ սոխ
- 3 մեծ, հասած լոլիկ
- 250 գ ռիկոտա պանիր
- 4-6 ձու
- 4 ճ/գ տոմատի մածուկ
- 2-3 ճ/գ ձիթապտղի ձեթ
- աղ, աղացած սև պղպեղ
- 100-150 գ այծի պանիր
Պատրաստման եղանակը
Լոլիկները դրեք եռման, ապա սառը ջրի մեջ, կեղևը մաքրեք, միջուկը կտրատեք:
Մաքրեք ու մանր կտրատեք գլուխ սոխը: Մաքրեք ու քառակուսիների ձևով կտրատեք կարտոֆիլն ու դդումը: Ծաղկակաղամբը փոքր մասերի բաժանեք, կոշտ մասերը հեռացրեք:
Թավայի մեջ տաքացրեք ձիթապտղի ձեթը, ավելացրեք կտրատած սոխը, 5 րոպե տապակեք միջին ուժգնության կրակի վրա:
Ապա ավելացրեք կտրտած լոլիկը, տոմատի մածուկը, աղ ու պղպեղ արեք, խառնելով 5 րոպե շոգեխաշեք:
Կաթսայի մեջ 1,2 լ ջուր եռացրեք: Ջրի մեջ աղ արեք, ավելացրեք դդումը, կարտոֆիլն ու ծաղկակաղամբը: Եռացրեք ու կափարիչի տակ 10 րոպե եփեք:
Ապա ավելացրեք տոմատի սոուսը և ևս 3-4 րոպե եփեք:
Ապուրին ռիկոտա ավելացրեք: Հենց ապուրը ևս մեկ անգամ եռա, ձվերը կոտրեք անմիջապես ապուրի մեջ՝ աշխատելով չվնասել դեղնուցը:
Եփեք ևս 5 րոպե: Ապուրը լցրեք ափսեների մեջ, ամեն ափսեի մեջ՝ 1 ձու: Ապուրի մեջ այծի պանրի կտորներ ավելացրեք ու միանգամից մատուցեք:
Խորհուրդ: Եթե ռիկոտա չգտնեք, այն կարող եք փոխարինել աղով ու պղպեղով համեմված կաթնաշոռով: Կաթնաշոռից գնդիկներ արեք ու ավելացրեք ապուրի մեջ: