Բաժիններ՝

Նարինջով աղցան

Բաղադրիչները

  • 4 խոշոր նարինջ
  • 1 միջին, քաղցր կարմիր գլուխ սոխ
  • փոքր փունջ մաղադանոս
  • 4 ճ/գ ձիթապտղի ձեթ
  • աղ, աղացած սև պղպեղ

Պատրաստման եղանակը

Նարինջը մաքրեք ու շերտ-շերտ կտրատեք:

Մաղադանոսը մանր կտրատեք: Սոխը մաքրեք, կիսեք, մի կեսը մանր կտրատեք, մյուս կեսը՝ օղակաձև:

Կարդացեք նաև

Ոչ մեծ պնակի մեջ խառնեք ձիթապտղի ձեթը, աղն ու աղացած սև պղպեղը: Ավելացրեք մանր կտրտած սոխն ու մաղադանոսը:

Նարինջները տեղադրեք մեծ ափսեի մեջ, վրան շարեք օղակաձև կտրտած սոխը ու վրան լցրեք ձեթի ու համեմունքների խառնուրդը: 30 րոպեով տեղադրեք սառնարանում ու մատուցեք:

Խորհուրդ: Այս աղցանի համար սիցիլիացիները կարմիր սորտի նարինջ են օգտագործում՝ ոչ այնքան քաղցր, մի փոքր տտիպ: Այնպես որ՝ նարինջն ընտրելիս նախապատվությունը տվեք ոչ շատ քաղցր սորտերին:

Տեսանյութեր

Լրահոս