Բաժիններ՝

Բազուկով ու կարտոֆիլով աղցան

Բաղադրիչները՝

  • 3 միջին չափի բազուկ
  • 3 միջին չափի կարտոֆիլ
  • 3 ճյուղ նեխուր՝ տերևներով
  • 3 պճեղ սխտոր
  • 1 ճյուղ մաղադանոս
  • 3 ճ/գ ձիթապտղի ձեթ
  • 2 ճ/գ կարմիր գինու քացախ
  • աղ
  • աղացած սև պղպեղ

Պատրաստման եղանակը

Կարտոֆիլն ու բազուկը կեղևով լվացեք: Տարբեր կաթսաներում եփեք բանջարեղենը՝ կարտոֆիլը 25-30 րոպե, իսկ բազուկը 40-50 րոպե:

Եփած կարտոֆիլն ու բազուկը թողեք, թող հովանան, մաքրեք կեղևից, մեծ կտորներով կտրատեք, դրեք մեծ ափսեի մեջ:

Կարդացեք նաև

Մանր կտրատեք նեխուրը, մաղադանոսն ու սխտորը, լցրեք կարտոֆիլի ու բազուկի վրա:

Ձիթապտղի ձեթը, քացախը, աղն ու պղպեղը պատառաքաղի օգնությամբ խառնեք, լցրեք աղցանի վրա:

Աղցանը մատուցեք 10-15 րոպե հետո:

Խորհուրդ: Ցանկության դեպքում բազուկն ու կարտոֆիլը կարող եք չեփել, այլ փայլաթիթեղով առանձին-առանձին փաթաթել, տեղադրել ջեռոցում ու խորովել:

Տեսանյութեր

Լրահոս