Բաժիններ՝

Կարտոֆիլից փքաբլիթներ՝ մրգահյութի մեջ

Բաղադրիչները

  • 2 միջին չափի կարտոֆիլ
  • 2 բաժակ ալյուր
  • 4 գրամ չոր թթխմոր
  • մի փոքր աղ
  • կարագ՝ տապակին քսելու համար

Մրգահյութի համար

  • 1 բաժակ ջուր
  • 1 բաժակ շաքարավազ
  • 1 կիտրոնի հյութ
  • 1 ճ/գ նարնջի ծաղիկների ջուր

Պատրաստման եղանակը

Կարտոֆիլը մաքրեք, փոքրիկ քառակուսիների ձևով կտրատեք, լցրեք կաթսայի մեջ, վրան սառը ջուր լցրեք, դրեք կրակին, թողեք եփի, մինչև փափկելը:

Պատրաստի կարտոֆիլը քամեք (ջուրը պահեք ու թողեք մի փոքր հովանա): Կարտոֆիլները տապակեք, պյուրե սարքեք:

Կարտոֆիլի պյուրեին ավելացրեք ալյուրը, թթխմորն ու աղը, սկսեք խմոր հունցել՝ աստիճանաբար ավելացնելով կարտոֆիլի տաք ջուրը (մոտ 40 աստիճան ցելսիուս տաքության): Խմորը ծածկեք սրբիչով, 1 ժամ թողեք տաք տեղում՝ բարձրանա:

Պատրաստեք մրգահյութը: Կաթսայի մեջ լցրեք շաքարավազը, ջուրը, կիտրոնի հյութն ու նարնջի ծաղիկներից ջուրը, դրեք միջին ուժգնության կրակի վրա, խառնելով՝ եռացրեք, որպեսզի շաքարը լուծվի: Ապա կրակն ավելի թուլացրեք և առանց խառնելու եռացրեք ևս 2-3 րոպե: Մրգահյութը վերցրեք կրակից, թողեք հովանա: Լցրեք ոչ շատ խոր ու լայն թասի մեջ:

Երբ խմորը բարձրանա, իսկ մրգահյութը սառչի, կարագը հալեցրեք լայն ու խորը կաթսայի մեջ:

Գդալի օգնությամբ խմորից գնդիկներ առանձնացրեք, դրեք կարագով կաթսայի մեջ, անընդհատ շրջելով տապակեք, մինչև ոսկեգույն երանգ ստանալը:

Պատրաստի փքաբլիթները տեղադրեք անձեռոցիկի վրա, որպեսզի կարագը ներծծվի, մոտ 1 րոպե: Ապա միանգամից դրանք մտցրեք սառը մրգահյութի մեջ ու տեղադրեք ափսեի մեջ:

Խորհուրդ: Մրգահյութի քաղցրությունը կարող եք կարգավորել ձեր ճաշակով, բայց հիշեք, որ կարտոֆիլից խմորն ընդհանրապես քաղցր չէ:

Տեսանյութեր

Լրահոս