Խոզապուխտով, հավի մսով ու պանրով ռուլետներ
Բաղադրիչները՝
- 300 գ հավի կրծքամիս
- 2 հատ ձու
- 80 գ պինդ պանիր
- 3 ճ/գ մայոնեզ
- աղ, աղացած սև պղպեղ ու կանաչի՝ ըստ ճաշակի
- 10 կտոր խոզապուխտ
- հատիկավոր մանանեխ՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Հավի կրծքամիսը 20-25 րոպե եփեք: Ձուն 10 րոպե եփեք: Հովացրեք:
Հավի միսը, ձուն ու պանիրը փոքր կտորներով կտրատեք: Խառնեք մայոնեզի հետ ու բլենդերով հարեք մինչև միատարր զանգված ստանալը: Աղ ու պղպեղ արեք, ավելացրեք կտրտած կանաչին:
Ստացված միջուկը լցրեք խոզապուխտի վրա, ռուլետի ձևով փաթաթեք ու զարդարեք հատիկավոր մանանեխով: