Ինչպե՞ս ձուկը ճիշտ պատրաստել
Եթե ցանկանում եք ձուկը տապակել կամ ձկան ֆարշ պատրաստել, ապա պետք է օգտագործել միայն բուսական յուղ:
Աղալու կամ շոգեխաշելու համար ավելի հարմար է վերցնել մանր ձկներ, քանի որ դրանց ոսկորներն ավելի փափուկ են, ավելի լավ են ներծծվում մսի մեջ և արդյունքում՝ ուտեստն ավելի հյութալի է ստացվում:
Ձուկը չի կարելի եփել ուժեղ եռացող ջրում: Որպեսզի այն պահպանի իր բոլոր օգտակար հատկանիշները եւ համեղ ստացվի, հարկավոր է եփել գոլորշու վրա, կամ ծայրահեղ դեպքում` շատ քիչ քանակությամբ եռացող ջրում:
Ձուկը շատ համեղ կստացվի, եթե այն նախապես թողնեք հետևյալ բաղադրությունն ունեցող եփուկի մեջ՝
- 20գ մանր կտրատած գազար
- 20գ մանր կտրատած սոխ
- 10-ական գրամ մաղադանոս ու նեխուր
- աղը
- 3-4 դափնու տերև
- 8-10 հատ գնդիկավոր պղպեղ։
Եփել 10-15 րոպե: