Նարնջով, լոռամրգով և ընկույզով կեքս
Բաղադրիչներ՝
- ընկույզ 50 գ, խոշոր կտրատած
- 1 ձու
- նարնջի հյութ 180 գ
- նարնջի կեղև 1 ճ/գ, քերած միայն նարնջագույն մասը
- վանիլին
- ալյուր 260 գ
- շաքարավազ 150 գ
- փխրեցուցիչ 1,5 թ/գ
- սոդա 1/2 թ/գ
- աղ 1/4 թ/գ
- կարագ 60 գ
- լոռամրգի 120 գ, թարմ կամ սառեցրած (կարող եք փոխարինել ցանկացած հատապտուղներով կամ բալով)
- շաքարի փոշի
Պատրաստման եղանակը՝
Հարել ձուն, ավելացնել վանիլինը և նարնջի հյութը և խառնել։ Մեծ ամանի մեջ խառնել ալյուրը, շաքարավազը, փխրեցուցիչը, սոդան, աղը և նարնջի կեղևը։ Մանր կտրատել սառեցրած կարագը և ավելացնել ալյուրով զանգվածին, պատառաքաղով կամ ձեռքով տրորել։
Զանգվածը պետք է լինի խոշոր փշուրների նման։
Միացնել չոր և հեղուկ բաղադրիչները, խառնել։ Ավելացնել հատապտուղները և ընկույզը, խառնել։ Խմորը լցնել բուսական ձեթով պատած ձևամանի մեջ և թխել 50-60 րոպե ջեռոցի մեջտեղի հատվածում։
Հանել ջեռոցից, դնել ցանցի վրա, թողնել հովանա։ Հանել ձևամանից, տեղափոխել մատուցվող ափսեի մեջ, վրան շաքարի փոշի ցանել և զարդարել հատապտուղներով։