Բաժիններ՝

Հատապտղակաթնաշոռային աղանդեր

Բաղադրիչները՝ 4 բաժնի համար

  • 250 գ կաթնաշոռ
  • 150 գ հատապտուղներ՝ ըստ ճաշակի
  • 1 ճ/գ ժելատին
  • 2 թ/գ կիտրոնի հյութ
  • 5 ճ/գ հանքային ջուր
  • 3 ճ/գ կաթ
  • 2 ճ/գ թթվասեր
  • 1 ճ/գ շաքարավազ
  • 1/4 թ/գ աղ

Պատրաստման եղանակը

Ժելատինը թրջեք վեցապատիկ ավել սառը ջրի մեջ և թողեք փքվի: Ավելորդ հեղուկը հեռացրեք:

Քերած կաթնաշոռը խառնեք կիտրոնի հյութի, հանքային ջրի, շաքարավազի, աղի հետ ու հարեք:

Տաք կաթը խառնեք ժելատինի հետ, կրակի վրա հասցրեք եռման աստիճանի, ապա հովացրեք, խառնեք կաթնաշոռի զանգվածի հետ:

Թթվասերը հարեք, խառնեք կաթնաշոռա-թթվասերային զանգվածի հետ: Ստացված խառնուրդը հատապտուղների հետ լցրեք տարայի մեջ: 3 ժամով սառեցրեք: Մի քիչ հատապտուղ թողեք զարդարելու համար:

Մատուցելիս տարաները մի քանի վայրկյանով մտցրեք եռացող ջրի մեջ: Աղանդերը տեղադրեք ափսեի մեջ, զարդարեք հատապտուղներով ու անանուխի տերևներով: Ցանկության դեպքում վրան կտրտած ընկուզեղեն ցանեք:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031