Սնկով, տանձով, բազուկով ու մոցարելայով աղցան
Բաղադրիչները՝ 4 բաժնի համար
- 200 գ բազուկ
- 300 գ թարմ շամպինյոն
- 1 ճ/գ բալզամային քացախ
- աղ, աղացած սև պղպեղ՝ ըստ ճաշակի
- 2 ճ/գ բուսական յուղ
- 150 գ մոցարելա պանիր
- 1 հատ տանձ
- 1 տուփ միքս աղցան
- 100 գ մայրու ընկույզ
Պատրաստման եղանակը՝
Բազուկը մոտ 2 ժամ եփեք: Հովացրեք ու մաքրեք:
Սունկը կտրատեք: Խառնեք քացախի, աղի ու պղպեղի հետ:
Թավայի մեջ, միջին ուժգնության կրակի վրա տաքացրեք յուղը: Շամպինյոնները մոտ 10 րոպե տապակեք մինչև հեղուկը գոլորշիանա:
Ոչ մեծ կտորներով կտրատեք բազուկը, մոցարելան ու տանձը: Խառնեք սնկի, միքս աղցանի ու մայրու ընկույզի հետ: Մատուցեք: