Գազարով կոտլետներ
Բաղադրիչները՝
- 500 գ գազար
- 40 գ սպիտակաձավար
- 1 թ/գ աղացած պապրիկա
- աղ, աղացած սև պղպեղ՝ ըստ ճաշակի
- 1/2 թ/գ աղացած կարմիր պղպեղ
- 50 գ աղացած չորահաց
- 2 ճ/գ բուսական յուղ
Պատրաստման եղանակը
Մաքրած գազարը 20-25 րոպե եփեք: Հովացրեք: Քերիչով քերեք: Խառնեք սպիտակաձավարի հետ ու 30 րոպե թողեք սենյակային ջերմաստիճանի պայմաններում:
Ավելացրեք պապրիկան, աղը, կարմիր ու սև պղպեղները:
Ստացված խմորից գնդիկներ արեք, գլորեք չորահացի մեջ, ձեռքով տափակեցրեք:
Թավայի մեջ, միջին ուժգնության կրակի վրա տաքացրեք բուսական յուղը: Կոտլետները երկու կողմից մոտ 4-ական րոպե տապակեք: