Ձկնային մսագնդիկներ՝ իտալական ոճով
Բաղադրիչները՝ 4 բաժնի համար
Սոուսի համար
- 800 գ լոլիկ՝ սեփական հյութի մեջ
- 1 գլուխ սոխ
- 1 պճեղ սխտոր
- 2 ճ/գ բուսական յուղ
- 1 ճյուղ ռեհան
- 1 հատ դափնու տերև
- աղ, աղացած սև պղպեղ՝ ըստ ճաշակի
- 80-100 մլ ջուր
Մսագնդիկների համար
- 1 հատ կիտրոն
- 2 հատ ձվի սպիտակուց
- 400-450 գ ձկան մսի խճողակ
- 4 ճ/գ աղացած չորահաց
- 1/2 թ/գ չորացրած ռեհան
- 1/2 թ/գ չորացրած խնկածաղիկ
- աղ, աղացած սև պղպեղ՝ ըստ ճաշակի
- 3 ճ/գ ցորենի ալյուր
- 3-4 ճ/գ բուսական յուղ
Պատրաստման եղանակը
Լոլիկի սերմերը հեռացրեք, պտղամիսը միջին չափի կտորներով կտրատեք:
Սոխը մանր կտրատեք: Սխտորը դանակով ճզմեք:
Թավայի մեջ, միջին ուժգնության կրակի վրա տաքացրեք բուսական յուղը: Սոխն ու սխտորը 4-5 րոպե տապակեք յուղի մեջ, հետո սխտորի ճզմած պճեղը հեռացրեք:
Ավելացրեք կտրտած լոլիկը, մի ճյուղ ռեհանը, դափնու տերևը, աղն ու պղպեղը: Կրակը մի փոքր ուժեղացրեք և խառնելով՝ 5 րոպե տապակեք:
Ավելացրեք լոլիկի հյութն ու տաք ջուրը: Կափարիչով ծածկեք ու կրակի վրա թողեք ևս 15 րոպե: Ժամանակ առ ժամանակ խառնեք:
Քերիչի օգնությամբ կիտրոնի կեղևը հեռացրեք: Կիտրոնի պտղամսից 1-2 թ.գ. կիտրոնի հյութ քամեք:
Սպիտակուցները պատառաքաղով մի փոքր հարեք:
Ձկան մսի խճողակին ավելացրեք կիտրոնի հյութը, քերած կեղևը, սպիտակուցները, չորացրած ռեհանն ու խնկածաղիկը, 1/3 թ.գ. աղ ու աղացած սև պղպեղը: Խառնեք:
Խճողակից փոքրիկ գնդիկներ պատրաստեք, գլորեք չորահացի մեջ:
Թավայի մեջ տաքացրեք յուղը, մսագնդիկները մի փոքր կարմրեցրեք յուղի մեջ ու տեղավորեք տապակի մեջ:
Մսագնդիկների վրա լցրեք սոուսը և տապակը 20-25 րոպեով տեղադրեք 180 աստիճան ցելսիուս ջերմության ջեռոցում: