Բաժիններ՝

Տոմատի և գինու սոուսի մեջ շոգեխաշած տավարի միս

Բաղադրիչները՝ 4 բաժնի համար

  • 600-700 գ տավարի միս
  • 1-2 գլուխ սոխ
  • 2 ճ/գ բուսական յուղ
  • 300 մլ ջուր կամ մսային արգանակ
  • 300 մլ կարմիր չոր գինի
  • 2 ճ/գ տոմատի մածուկ
  • 1/2 թ/գ աղ
  • աղացած սև պղպեղ՝ ըստ ճաշակի
  • 1-2 ճյուղ նեխուր՝ ցանկության դեպքում

Պատրաստման եղանակը

Միսը միջին չափի կտորներով կտրատեք: Սոխը օղակաձև կտրատեք ու օղակները քառատեք:

Թավայի մեջ միջին ուժգնության կրակի վրա տաքացրեք յուղը: Սոխն ու կտրտած նեխուրը տապակեք յուղի մեջ մինչև փափկելը: Լցրեք ափսեի մեջ:

Նույն թավայի մեջ բոլոր կողմերից տապակեք միսը մինչև գույնը փոխելը:

Սոխն ու նեխուրը վերադարձրեք թավայի մեջ: Վրան լցրեք տաք արգանակը կամ ջուրը գինու հետ միասին: Ավելացրեք տոմատի մածուկը, աղն ու պղպեղը:

Եռալուց հետո կրակը թուլացրեք: Կափարիչով փակեք ու մոտ 1,5 ժամ շոգեխաշեք մինչև մսի փափկելը: Լցրեք ափսեի մեջ ու մատուցեք:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031