Բաժիններ՝

Տապակած խոզի միս՝ անանասի սոուսով

Բաղադրիչները՝4 բաժնի համար

  • 400 մլ անանասի հյութ
  • 2-3 ճ/գ շագանակագույն շաքարավազ
  • 180 մլ սոյայի սոուս
  • 3 ճ/գ կետչուպ
  • 1 թ/գ չորացրած աղացած սխտոր
  • 1/2 թ/գ չորացրած աղացած կոճապղպեղ
  • 4 կտոր խոզի կրծքամիս ոսկորով
  • 1 ճ/գ բուսական յուղ
  • 4 հատ պահածոյացված կամ թարմ անանաս՝ օղակներով
  • 4 թ/գ կարագ
  • 2 ճ/գ եգիպտացորենի օսլա
  • 1 ճ/գ ջուր
  • հազրեվարդ (розмарин)՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Անանասի հյութը խառնեք շաքարավազի, սոյայի սոուսի, կետչուպի, սխտորի ու կոճապղպեղի փոշու հետ:

Խոզի միսը տեղադրեք խորը պնակի մեջ: Վրան լցրեք մարինադի կեսը՝ համաչափ ծածկելով մսի կտորները:

Կարդացեք նաև

Միսը կես կամ 1 ժամով տեղադրեք սառնարանում: Տապակելուց 30 րոպե առաջ հանեք սառնարանից, որպեսզի սենյակային ջերմաստիճանի հասնի:

Տապակին բուսական յուղ քսեք: Խոզի մսի կտորները շարեք տապակի մեջ: Մսերի վրա տեղադրեք անանասի օղակները, օղակների կենտրոնում՝ մեկական կտոր կարագ: Ծածկեք փայլաթիթեղով:

Մոտ 40 րոպեով տապակը տեղադրեք 180-190 աստիճան ցելսիուս տաքության ջեռոցում: Փայլաթիթեղը հանեք և ևս 5-10 րոպե տապակեք: Մսերը տեղադրեք ափսեի մեջ:

Մարինադի մյուս կեսը դրեք միջին ուժգնության կրակի վրա, եռացրեք:

Օսլան խառնեք սառը ջրի հետ: Լցրեք կաթսայի մեջ ու մարինադը ևս մի քանի րոպե եռացրեք մինչև թանձրանալը:

Խոզի միսը մատուցեք անանասների և սոուսի հետ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728