Բաժիններ՝

Ձվային աղցանով՝ սենդվիչներ

Բաղադրիչները՝ 4 բաժնի համար

  • 3-4 հատ ձու
  • 1 հատ խնձոր
  • 3-4 հատ մարինացված թթու վարունգ (կորնիշոն)
  • 1/2 գլուխ սպիտակ կամ մանուշակագույն սոխ
  • կանաչ սոխ կամ այլ կանաչի՝ ըստ ճաշակի
  • 2 ճ/գ մայոնեզ
  • 2 ճ/գ թթվասեր
  • 1/3 թ/գ կարի
  • աղ, աղացած սև պղպեղ՝ ըստ ճաշակի
  • մի քանի կտոր հաց
  • մի քանի հատ հազարի տերև

Պատրաստման եղանակը

Ձվերը եփեք, մաքրեք, ոչ մեծ կտորներով կտրատեք: Փոքր կտորներով կտրատեք նաև կորնիշոններն ու խնձորը: Սոխն ու կանաչին մանր կտրատեք:

Մայոնեզը խառնեք թթվասերի, կարիի, աղացած սև պղպեղի ու աղի հետ: Ավելացրեք կտրտած բաղադրիչներին ու խառնեք:

Կարդացեք նաև

Հացի կտորները թավայի կամ տոստերի մեջ տաքացրեք, չորացրեք, հետո հովացրեք:

Վերցրեք հացի մի կտորը, վրան տեղադրեք հազարի տերևը, տերևի վրա լցրեք աղցանից մի փոքր մաս: Ծածկեք ևս մեկ հազարի տերևով ու հացի կտորով:

Կրկնեք նույնը հացի մյուս կտորների ու մնացած աղցանի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս