Բրոկոլիով գրատեն
                                    Բաղադրիչները՝4 բաժնի համար
- 50 գրամից մի փոքր ավել կարագ
 - 30 գ ալյուր
 - 350 մլ կաթ
 - աղ, աղացած սև պղպեղ՝ ըստ ճաշակի
 - 1 պտղունց մշկընկույզ
 - 1 կգ բրոկոլի
 - 120 գ պինդ պանիր
 
Պատրաստման եղանակը
Միջին ուժգնության կրակի վրա տեղադրած թավայի մեջ հալեցրեք կարագը: Ավելացրեք ալյուրն ու 1 րոպե խառնելով տաքացրեք:
Ավելացրեք կաթը: Աղ ու պղպեղ արեք, ավելացրեք մշկընկույզը: Թույլ կրակի վրա 10 րոպե պատրաստեք մինչև թանձրանալը:
Բրոկոլին մասնատեք: Կաթսայի մեջ 5 րոպե շոգեխաշեք:
Խորը տապակը պատեք կարագով: Բրոկոլին տեղադրեք տապակի մեջ: Վրան լցրեք սոուսը ու քերած պանիրը: Տապակը 20-25 րոպեով տեղադրեք 230 աստիճան ցելսիուս տաքության ջեռոցում:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    