Սխտորով, ծովախեցգետնի ձողիկներով ու լավաշով ռուլետ
Բաղադրիչները՝ 4 բաժնի համար
- 2 հատ ձու
- 200 գ ծովախեցգետնի ձողիկներ
- 4-6 պճեղ սխտոր
- 100 գ հալած պանիր
- մայոնեզ, աղ, աղացած սև պղպեղ՝ ըստ ճաշակի
- 1 հատ բարակ լավաշ
- կանաչի՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Ձուն եռալուց հետո 9-10 րոպե եփեք, հովացրեք, մաքրեք:
Ծովախեցգետնի ձողիկները մանր կտրատեք կամ եթե հնարավոր է՝ թելերի վերածեք:
Ձուն մաքրեք ու մանր քերեք:
Պնակի մեջ խառնեք քերած ձուն, ծովախեցգետնի ձողիկները, ճզմած սխտորն ու հալած պանիրը: Ցանկության դեպքում կարող եք մանր կտրտած կանաչի ավելացնել:
Մի փոքր մայոնեզ ավելացրեք. այնքան, որպեսզի զանգվածը կպչի և հարմար լինի լավաշին քսելու համար, բայց ջրալի չլինի: Աղ ու պղպեղ արեք:
Լավաշը փռեք սեղանին, ստացված զանգվածը բարակ շերտով, համաչափ քսեք վրան:
Լավաշը ռուլետի նման փաթաթեք, չորս մասի բաժանեք, դրեք մեծ ափսեի մեջ, տոպրակով ծածկեք, տեղադրեք սառնարանում: Մատուցելուց առաջ հավասարաչափ կտորներով կտրատեք: