Լոլիկի հյութի մեջ մարինացված նեխուր
                                    Բաղադրիչները՝ 5 բաժնի համար
- 500 գ նեխուրի ցողուն
 - 5 հատ հատիկավոր սև պղպեղ
 - 3 հատ բահար (душистый перец горошком)
 - 1 թ/գ գինձ
 - 3 հատ մեխակ
 - 1 լ լոլիկի հյութ
 - 1 ճ/գ աղ
 - 3 ճ/գ շաքարավազ
 - 1/2 պատիճ կծու պղպեղ չիլի
 - 2-3 հատ դափնու տերև
 - 1 գլուխ սխտոր
 - 3 ճ/գ խնձորի քացախ
 
Պատրաստման եղանակը
Նեխուրը լավ լվացեք, տերևները հեռացրեք, ցողունների չոր հատվածները հեռացրեք, հարթեցրեք: Ցողունները մոտ 3 սմ երկարությամբ կտրատեք, լցրեք փակվող տարայի մեջ:
Հատիկավոր սև պղպեղը, բահարը, գինձը և մեխակը տրորեք-մանրացրեք:
Լոլիկի հյութը լցրեք կաթսայի մեջ, միջին ուժգնության կրակի վրա տաքացրեք՝ ավելացնելով աղը, շաքարավազը, մանրացրած չիլին, տրորած համեմունքներն ու դափնու տերևները: Մի քանի րոպե թույլ եռացրեք ու հանեք կրակի վրայից:
Սխտորը դանակի բութ ծայրով ճզմեք, խոշոր կտրտեք ու քսեք նեխուրի ցողուններին:
Լոլիկի տաք հյութի մեջ լցրեք քացախը ու խառնեք: Քացախը լցնելուց անմիջապես հետո լոլիկի հյութը լցրեք նեխուրի վրա, ամբողջությամբ հովացրեք, տարան կափարիչով ծածկեք ու տեղադրեք սառնարանում:
Մատուցելուց առաջ նեխուրը գոնե մեկ օր պետք է սառնարանում մնա: Ինչքան երկար պահեք սառնարանում, այնքան այն համեղ կլինի:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    