Բաժիններ՝

Ծաղկակաղամբով, կոճապղպեղով ու կարիով կրեմ-ապուր

Բաղադրիչները՝ 4 բաժնի համար

  • 1 գլուխ սոխ
  • 2 պճեղ սխտոր
  • 1 կտոր կոճապղպեղ
  • 2 ճ/գ բուսական յուղ
  • 800-900 գ ծաղկակաղամբ
  • աղ, աղացած կարմիր պղպեղ՝ ըստ ճաշակի
  • 1-1,5 թ/գ կարի
  • 1 լ ջուր կամ բանջարեղենի արգանակ
  • 70-100 մլ 20 տոկոս յուղայնության սերուցք

Պատրաստման եղանակը

Սոխը մանր կտրատեք: Սխտորը ճզմեք: Կոճապղպեղը մանր քերեք (1-1,5 թ.գ. քերած կոճապղպեղը բավարար է):

Կաթսան տեղադրեք միջին ուժգնության կրակի վրա, մեջը տաքացրեք բուսական յուղը: Յուղի մեջ տապակեք սոխը մինչև փափկելը: Ավելացրեք սխտորն ու կոճապղպեղը ու մոտ կես րոպե տապակեք:

Կարդացեք նաև

Ավելացրեք ծաղկակաղամբի կտորները: Ավելացրեք աղը, աղացած կարմիր պղպեղն ու կարին:

Ծաղկակաղամբի վրա լցրեք տաք ջուրը, եռացրեք, մոտ 10-15 րոպե եփեք մինչև ծաղկակաղամբի փափկելը:

Ապուրը հանեք կրակի վրայից, բլենդերով հարեք: Ավելացրեք սերուցքը, ևս մեկ անգամ հարեք:

Ապուրը լցրեք կաթսայի մեջ, նորից դրեք կրակին: Միջին ուժգնության կրակի վրա մեկուկես, երկու րոպե տաքացրեք: Լցրեք ափսեների մեջ ու մատուցեք:

Տեսանյութեր

Լրահոս