Կաթնաշոռով ու խտացրած կաթով շոկոլադե նրբաբլիթներ
Բաղադրիչները՝ 6 բաժնի համար
- 8 ճ/գ ալյուր
- 2 ճ/գ կակաո
- 1 պտղունց աղ
- 4 ճ/գ շաքարավազ
- 5 հատ ձու
- 450 մլ կաթ
- 2 ճ/գ բուսական յուղ, մի փոքր էլ՝ թավային քսելու համար
- 300 գ կաթնաշոռ
- 3 ճ/գ խտացրած կաթ
Կարելի է ավելացնել
- Խտացրած կաթ՝ ըստ ճաշակի
- Հատապտուղներ՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Ալյուրը, կակաոն, աղն ու շաքարավազը լցրեք մեկ խորը պնակի մեջ:
Ավելացրեք մի փոքր հարած ձվերը, կաթն ու բուսական յուղը: Միքսերով լավ հարեք, որպեսզի ջրալի խմոր ստանաք:
Թավային յուղ քսեք ու նրբաբլիթները երկու կողմից տապակեք:
Միջուկի համար կաթնաշոռը բլենդերով հարեք, խառնեք խտացրած կաթի հետ:
Նրբաբլիթների վրա լցրեք ստացած միջուկը, փաթաթեք: Զարդարեք խտացրած կաթով ու հատապտուղներով: