Ապրիլի 1-ից արգելված է պոլիէթիլենային տոպրակներ տալ Վրաստանի խանութներում:
«Բուն հայտարարության մեջ հայկական կողմի ավանդական պահանջն է՝ բացառել երկու կողմերի թշնամանքը, անվստահությունը մեծացնող որևէ քայլ. լինի դա սահմանային միջադեպերի, հանդիպումներին նախորդող կամ հաջորդող հրադադարի ռեժիմի խախտումների տեսքով: Սա այն է եղել, ինչը նախորդ իշխանություններն էլ են ասել»:
«Մադրիդյան սկզբունքներն այն լեզուն է, որով միջազգային հանրությունը պատրաստ է քննարկել Մինսկի խմբի գործընթացի շրջանակում: Այլ լեզու կամ փաստաթուղթ չկա։ Բանակցությունները Մադրիդյան սկզբունքներով կշարունակեն ընթանալ առաջիկա տարիներին»:
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ), ի թիվս այլ խոշոր քաղաքների, մարտի 31-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքներով կորցնում է նաև երկրի ամենամեծ քաղաքը՝ Ստամբուլը։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դարձել է Փարիզից Թբիլիսի Air France ավիաընկերության առաջին կանոնավոր չվերթի առաջին ուղեւորը:
Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) անդամ երկրները կազմակերպության՝ Թունիսում անցկացված 30-րդ գագաթնաժողովի արդյունքներով համագործակցության կոչ են արել Իրանի հետ, որը հիմնված կլինի բարիդրացիական հարաբերությունների եւ միմյանց ներքին գործերին չմիջամտելու վրա:
Դիտարկմանը, թե վարչապետը հայտարարել էր, որ երկրում համակարգային կոռուպցիա չկա, բայց միևնույն ժամանակ՝ ձերբակալվում են բարձրաստիճան պաշտոնյաներ, Ռ. Ռուբինյանը պատասխանեց, որ համակարգային կոռուպցիայի բացակայությունը լինում է այն ժամանակ երբ անպատժելի կոռուպցիոներներ չեն լինում, և այն փաստը, երբ ձերբակալվում են պետական պաշտոնյաներ, նշանակում է՝ կոռուպցիան համակարգային չէ։
Մարտի 31-ի վաղ առավոտից Թուրքիայում մեկնարկած տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններին Քոնիայի շրջանի համայքապետերի թեկնածուներից մեկը ձիով է գնացել ընտրատեղամաս։
Մարտի 31-ի վաղ առավոտից Թուրքիայում մեկնարկել են տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրությունները։ Օրվա ընթացքում տարբեր շրջաններում գրանցվել են միջադեպեր։
«Շատերն ասում են, թե՝ Ալիևն է, էլի, խոսում է, բայց ի՞նչ է խոսում, սա ստրատեգիա է, որով խոսում է պետության առաջին դեմքը։ Մեղրիի տարբերակը, որն այսօր մեծ աղմուկ է հանել, ինչի՞ համար էր արվում, սա նույն համաթուրքական ծրագրի համար էր արվում»:
«Այն մթնոլորտը, որը կար վերջին յոթ-ութ ամիսների ընթացքում, ճնշող էր, կասկածներ կային, իսկ այս դիրքորոշմամբ փորձ է արվում չեզոքացնել դրանք»,- 168.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը՝ մեկնաբանելով Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքում հայտնված տեղեկությունը, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել մարդասիրական միջոցառումներ իրականացնել:
«Եթե խոսենք ընդհանուր առմամբ Վիեննայի հանդիպման մասին, ապա ես սենսացիաներ չէի ակնկալում: Բայց այն, որ Ադրբեջանը հրապարակայնորեն չբարձրացրեց որևէ առանցքային հարց, որոնք, ինչպես ասում են, «լեզվի ծայրին էին», կարելի է համարել սենսացիա»,- ասաց Տրոֆիմչուկը:
«Իրավիճակն ինտրիգային է, բայց սառեցված է: Ինքնուրույն այս երկու երկրները չեն կարող պատերազմ սկսել: Արտաքին աջակցություն է հարկավոր, որի պատվիրատուն չկա»,- ասաց Տարասովը:
«Վարչապետն էլ ասաց, որ բանակցային գործընթացում ոչ մի հեղափոխություն չի եղել: Հայտարարությամբ պարզ է դառնում, որ ըստ էության նույն փաստաթուղթն է սեղանի վրա: Թե նրանք ինչ են առանձին խոսել, չգիտեմ»:
2018 թվականին Վրաստանում ծնելիությունը կազմել է 51 հազար 138 (նորածիններից 26 հազար 538-ը եղել է տղա, իսկ 24 հազար 600-ը՝ աղջիկ), ինչը 4 տոկոսով պակաս է, քան նախորդ տարի:
Խնդրահարույց կետերից մեկն այն է, որ Փաշինյան-Ալիև-համանախագահներ համատեղ հայտարարության մեջ չկա Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների մասին հիշատակում։
«Ստեփանակերտում կայացած Արցախի ու Հայաստանի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստի արձանագրված օրակարգի համաձայն` Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ խոսել է Արցախը բանակցային սեղան վերադարձնելու իր մտադրության և այն օրակարգային հարց դարձնելու մասին։ Երբ համեմատում ենք Մինսկի խմբի համանախագահների և արտգործնախարարների համատեղ հայտարարությունը Փաշինյանի այս պնդման հետ, ապա հերթական անգամ տեսնում ենք, որ նման հարցերի քննարկման որևէ ակնարկ չկա:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ Վիեննայում մարտի 29-ին կայացան Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները:
Դավիթ Տոնոյանի հայտարարությունը, ըստ էության, բանակցային գործընթացում հայկական կողմի դիրքերը կոշտացնող հայտարարություն է, և այն պետք է դիտարկել Վիեննայի հանդիպման համատեքստում։
Երեկ Վիեննայում կայացած ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը կարելի է գնահատել բավարար, և բնական է, որ այսօր նման հանդիպումներ կան:
Ցանկացած այց Արցախ, առնվազն միջնորդավորված կապ ունի հակամարտության շուրջ ծավալվող իրադարձությունների հետ:
Այսօր՝ մարտի 30-ին, Արցախի Խորհրդարանում հյուրընկալել են ՀՀ Խորհրդարանի ամենամեծ՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին:
ԱՄՆ այցի ընթացքում մարտի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Դեյվիդ Հեյլի հետ։
Ընդհանուր առմամբ, նման հանդիպումները միշտ էլ կարևորել ենք, որովհետև այդ հանդիպումների միջոցով առաջին հերթին պաշտպանվում է տարածաշրջանի խաղաղությունն ու կայունությունը և ապահովում է բանակցային գործընթացի շարունակականությունը:
««Տարածքներ՝ անվտանգության դիմաց» ձևաչափ այլևս չի լինելու». Դավիթ Տոնոյանի հայտարարությունը՝ Նյու Յորքում
Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ողջունել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև մարտի 29-ին Վիեննայում տեղի ունեցած հանդիպումը, որը տեղի է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո:
Ըստ Ադրբեջանի նախագահի` բանակցությունները ընթացել են կառուցողական մթնոլորտում, և իրենք դրանք դրական են գնահատում։
«Ողջամիտ սահմաններում նման ռիսկի գոյությունն այս պահի դրությամբ պետք է բացառել, բայց կրկնում եմ՝ զգուշությունն ամենևին չի խանգարի՝ հաշվի առնելով մեր ներկայությունը Մերձավոր Արևելյան տարածաշրջանում զանազան տարբեր գործընթացներում»։
Լիտվական հեղինակավոր www.bernardinai.lt լրատվական կայքում լույս է տեսել լիտվացի հայտնի պատմաբան Ալգիս Կասպերավիչյուսի «Ինչո՞ւ անվանել այն ցեղասպանություն, եթե իրականում տեղի չի ունեցել» հոդվածը։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը համարում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցերով իր հանդիպումը նորմալ է անցել։