Բաժիններ՝

Թուրքիայում համայնքապետի թեկնածուն ձիով է գնացել ընտրատեղամաս

Մարտի 31-ի վաղ առավոտից Թուրքիայում մեկնարկած տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններին Քոնիայի շրջանի համայքապետերի թեկնածուներից մեկը ձիով է գնացել ընտրատեղամաս։

Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:

Դուրունայ համայնքապետի թեկնածու առաջադրված Իբրահիմ Օմյուր Բելգինը ընտրատեղամաս է գնացել ձիով։ Նա Քոնիայում հայտնի է «հեծյալ համայնքապետ» մականունով։

Բելգինը քվեարկելուց հետո ասել է, որ 4 ամիս նախընտրական քարոզարշավի շրջանում ձիով շրջել է տնետուն, փողոցից փողոց և զրուցել քաղաքացիների հետ։

Բելգինի համոզմամբ՝ այդ ձին ընտրություններում իրեն հաջողություն է բերելու, իսկ ընտրվելուց հետո պարգևատրելու է ձիուն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930