Ստամբուլի ընտրատեղամասում ծեծկռտուք է տեղի ունեցել․ կա դանակահարված
Մարտի 31-ի վաղ առավոտից Թուրքիայում մեկնարկել են տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրությունները։ Օրվա ընթացքում տարբեր շրջաններում գրանցվել են միջադեպեր։
Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Ստամբուլի Քադըքյոյ և Էսենյուրթ շրջաններում համայքապետերի և նրանց մերձավորների միջև վեճ ու ծեծկռտուք է սկսվել, որի հետևանքով մի հոգի դանակահարվել է։
Քադըքյոյի ընտրատեղամասերից մեկում 15 հոգու միջև ծագած կռվում դանակահարված անձը հոսպիտալացվել է։ Վերջինիս հարազատները հիվանդանոցում կրակ են բացել։ Ոստիկանությունը զինված անձին ձերբակալել է, իսկ մյուսներին բերման ենթարկելու աշխատանքները շարունակվում են։