Բաժիններ՝

Վրաստանի նախագահը դարձել է Փարիզ-Թբիլիսի ուղիղ չվերթի առաջին ուղևորը

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դարձել է Փարիզից Թբիլիսի Air France ավիաընկերության առաջին կանոնավոր չվերթի առաջին ուղեւորը: Այդ մասին հաղորդվում է Facebook սոցցանցում պետության ղեկավարի էջում: Վրացական կողմը Air France-ի հետ բանակցություններ էր վարում երկու տարվա ընթացքում: Air France-ի А320 ինքնաթիռը Փարիզից Թբիլիսի եւ հակառակ ուղղությամբ չվերթներ է իրականացնելու շաբաթական երկու անգամ:

Զուրաբիշվիլիի խոսքով՝ ուղիղ չվերթների մեկնարկով նոր փուլ է սկսվում Վրաստանի եւ Ֆրանսիայի հարաբերություններում: «Անձամբ ինձ համար սա շատ ուրախալի իրադարձություն է, բայց, կարծում եմ, ոչ միայն ինձ համար, ինձ հետ միասին նաեւ ամբողջ Վրաստանն էր շատ երկար սպասում, թե երբ ֆրանսիական ավիաուղիները կմտնեն Թբիլիսի, եւ այդ առումով սա շատ կարեւոր օր է»,-ասել է Զուրաբիշվիլին Փարիզից առաջին չվերթի կապակցությամբ Թբիլիսիի միջազգային օդանավակայանում կազմակերպված տոնական ընդունելությանը: Զուրաբիշվիլին նաեւ ընդգծել է, որ Ֆրանսիայի հետ ուղիղ ավիաչվերթների իրականացումը Վրաստանի վարադարձն է Եվրոպա, եւ ուղիղ կապը նրա հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930