Հեղեղումների հետեւանքով առնվազն 11 մարդ է զոհվել եւ 35-ը՝ տուժել Իրանի հարավ – արեւմուտքի Շիրազ քաղաքում:
Թուրքիայում մարտի 31-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզարշավի ժամանակ ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցությունը» (ԺՀԿ-CHP) և՛ պահպանողական, և՛ լիբերալ ընտրազանգվածի քվեն ստանալու համար տարատեսակ նվերներ է բաժանում:
2018 թվականի վերջին բավականին հանգիստ էր, սակայն տարեսկզբից «աննախադեպ հանգիստ» որակումը կարծում եմ այլևս տեղին չէ:
Ավստրիայի նախագահ Ալեքսանդր Վան Դեր Բելենը մարտի 29-ին Վիեննայում առանձին հանդիպումներ կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այդ մասին, «Ազատություն» ռ/կ-ի փոխանցմամբ՝ հաղորդում է Ավստրիայի նախագահի մամուլի ծառայությունը:
Ադրբեջանի պաշտպանության նախարար գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը մարտի 25-ին աշխատանքային այցով մեկնում է ԱՄՆ:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը եւ Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն մարտի 24-ին Թբիլիսիում կայացած հանդիպմանը քննարկել են դաշինքում երկրի ինտեգրացման եւ այդ ուղղությամբ համագործակցության խորացման հարցերը:
ԱՄՆ նախագահի` Գոլանի բարձրունքների վերաբերյալ գրառումը արժանացել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քննադատությանը: Ինչի արդյունքում ամերիկյան դոլարի նկատմամբ արժեզրկվել է թուրքական ազգային արժույթը` լիրան:
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը կորցրել է իր վերջին հենակետը Սիրիայում, ինչի արդյունքում վերջ է դրվել խալիֆայությանը, որի ստեղծման մասին հայտարարել էր դեռևս 2014 թվականին:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ապրիլի 8-ին կայցելի Ռուսաստան:
Ադրբեջանի իրավազորության ներքո հայտնված և հետագայում 20 տարվա ազատազրկման դատապարտված ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանի հայրը` Արմեն Ղազարյանը, մարտի 22-ին այցելել է մարտի 16-ին ՀՀ պետական սահմանը խախտած, Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Էլվին Արիֆ օղլու Հիբրագիմովին:
Մարտի 22-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրչիկին:
Թուրքիայում դպրոցի ուսուցիչի դեմ քրեական գործ է հարուցվել: Նա մեղադրվում է Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի անձը վիրավորելու մեջ:
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի կինը՝ Սանդրա Ռուլովսը, մտադիր է մայիսին որպես թեկնածու մասնակցել Զուգդիդի՝ Վրաստանի արեւմուտքում գտնվող Սամեգրելո-Վերին Սվանեթի երկրամասի վարչական կենտրոնի քաղաքապետի արտահերթ ընտրություններին։
ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գրասենյակը (ANCA) ևս մեկ անգամ վերահաստատել է իր սկզբունքային դեմ դիրքորոշումն արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման շրջանակում ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկած, «խորքային սխալներ» պարունակող և «ծայրաստիճան ասիմետրիկ» «Մադրիդյան սկզբունքներին»:
Իրաքի Մոսուլ քաղաքում լաստանավի խորտակման զոհ է դարձել 96 մարդ:
Իրանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Գոլանի բարձունքների կարգավիճակի վերաբերյալ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի բջջային հեռախոսը հայտնվել է թուրքական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում։
Թբիլիսիի «Էքսպո Ջորջիա» ցուցահանդեսային համալիրում մարտի 21-ին անցկացվում է «Արտադրված է Բելառուսում» (made in Belarus) բելառուսական արտադրանքի ցուցահանդեսը, տեղեկացնում է «Գրուզիա Online»-ը:
«Ռազմինֆոյի» վերլուծաբան Հայկ Խաչիկյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով Ղազախ-Աղստաֆա հատվածում տեղակայված զորամասին՝ նշեց, որ հայ-ադրբեջանական սահմանում ռազմական առումով կատարվող ցանկացած փոփոխություն իրենից վտանգ է ներկայացնում։
«Կարծում եմ՝ մեկնաբանությունների շուրջ տարաձայնություններ ևս չկան, պարզապես ՀՀ նոր իշխանությունները փորձում են իրավիճակն ինչ-որ կերպ շարունակել, այլապես պետք է չմասնակցեն այս օրակարգով բանակցություններին»։
Առաջիկա 5-6 տարիներին Վրաստանի կառավարությունը մոտավորապես յոթ միլիարդ լարի (ավելի քան 2,6 մլրդ դոլար) կհատկացնի դպրոցների վերանորոգման եւ կառուցման համար:
Քաբուլում առնվազն վեց մարդ է զոհվել Նովրուզի տոնակատարության ժամանակ տեղի ունեցած պայթյունից, վիրավորների թիվը հասնում է 23-ի:
Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին կոչ է արել ամերիկյան պատժամիջոցների վերականգնման պայմաններում ուշադրությունը կենտրոնացնել արտադրության զարգացման վրա։
Թուրքիայի անվտանգության ուժերը Ստամբուլում ձերբակալել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամի, ով մտադիր է եղել այդ երկրում ահաբեկչություն իրականացնել:
«Թուրքիայի հետ կապված խնդիրը մի քիչ բարդ է, հոգևորական դասի առումով, օրինակ՝ մտածում էի, որ ներկա կլինի Ամենայն Հայոց կաթողիկոսը, այնտեղ ներկա էր Երուսաղեմի պատրիարքը։ Ես տեսա, որ մեր կառավարությունը ծաղկեպսակ էր ուղարկել»։
Միացյալ Նահանգները որոշում է ընդունել Իրաքը վերստին դուրս բերել Իրանից էներգակիրների գնումը սահմանափակող պատժամիջոցների գործողությունից:
«Ներկա փուլում բուն բանակցային գործընթաց չի ընթանում»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ անդրադառնալով առաջիկայում սպասվող Փաշինյան-Ալիև հանդիպման օրակարգին:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորել է հայրենակիցներին Նովրուզի տոնի առթիվ իր ուղղված շնորհավորական ուղերձում անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրին:
Հայ-ադրբեջանական սահմանը հատած ու հակառակորդի մոտ հայտնված Կարեն Ղազարյանի հայրենիք վերադարձնելու հետ կապված շարունակվում են աշխատանքներ իրականացվել: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը:
Իրանում առնվազն երկու մարդ էզոհվել, եւս ավելի քան 1,5 հազար հոգի՝ տուժել Նոր տարվան նվիրված հանդիսությունների ընթացքում: