Վրաստանում պոլիէթիլենային տոպրակներն ապրիլի 1-ից արգելված են
Ապրիլի 1-ից արգելված է պոլիէթիլենային տոպրակներ տալ Վրաստանի խանութներում: Այդ մասին, հայտնել է շրջակա միջավայրի պահպանության եւ գյուղատնտեսության նախարարության մամուլի ծառայությունը:
Վրաստանում սահմանափակումները մտցնում են փուլ առ փուլ: 2018 թվականի հոկտեմբերի 1-ից արգելեցին բարակ պոլիէթիլենային տոպրակները, ինչպես նաեւ բոլոր պլաստիկե տոպրակների ներմուծումը: Նախարարության տվյալներով՝ փոփոխությունները մտցվել են «պլաստիկի եւ կենսադեգրադացվող տոպրակների կարգավորումների կանոնների» մասին տեխնիկական կանոնակարգում:
Կանոնների խախտման դեպքում սուբյեկտները կտուգանվեն 500 լարիով (շուրջ 200 դոլարով), իսկ նրանց ապրանքները կբռնագրավվեն: Կրկնական խախտումը նախատեսում է 1000 լարիի (ավելի քան 380 դոլարի) տուգանք, հաղորդել է Sputnik-ը: