
Վրաստանում ծնելիության անկում է գրանցվել

2018 թվականին Վրաստանում ծնելիությունը կազմել է 51 հազար 138 (նորածիններից 26 հազար 538-ը եղել է տղա, իսկ 24 հազար 600-ը՝ աղջիկ), ինչը 4 տոկոսով պակաս է, քան նախորդ տարի: Այդ մասին հայտնել է Վիճակագրության ազգային ծառայությունը:
Գերատեսչության տվյալներով՝ յուրաքանչյուր 100 նորածին աղջկան բաժին է ընկնում 107,9 տղա: 2018 թվականին առավել մեծ թվով ծնունդներ են գրանցվել Թբիլիսիում (16 հազար 161 երեխա), իսկ ամենափոքր թվով՝ Ռաչա-Լեչխումիում եւ Քվեմո Սվանեթի տարածաշրջանում (328 երեխա), «Գրուզիա Online»-ը: