
«Պատերազմի հավանականությունը ամեն ժամ կա՝ հաշվի առնելով մեր աշխարհագրական դիրքը և մեր դարավոր թշնամուն»

Երեկ Վիեննայում կայացած ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը կարելի է գնահատել բավարար, և բնական է, որ այսօր նման հանդիպումներ կան:
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը:
«Կարծում եմ՝ այս պահին ամենակարևորն այն է, որ սահմանին չլինեն կրակոցներ: Պատերազմի հավանականությունը ամեն ժամ կա՝ հաշվի առնելով մեր աշխարհագրական դիրքը և մեր դարավոր թշնամուն: Մենք պետք է միշտ պատրաստ լինենք պատերազմի, և ժամ առ ժամ հզորացնենք մեր բանակը Արցախում և Հայաստանում: Ինչքան ունենանք հզոր բանակ, այնքան պատերազմը մեզանից կհեռանա: Բնական է, որ այս հանդիպումների փուլում պետք է երկու կողմերն էլ ինչ որ ընդհանուր հայտարարի գան»,- նշել է Ս. Միքայելյանը: