2018թ. Թուրքիայի կողմից իրականացված «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողության արդյունքում Սիրիայի քրդաբնակ Աֆրին շրջանը անցել էր Թուրքիայի վերահսկողության տակ:
ՆԱՏՕ-ի ռազմածովային երկրորդ մշտական խմբի՝ Սեւ ծովի ջրատարածք մտած մարտանավերը հաջորդ շաբաթ կժամանեն Վրաստանի Փոթի նավահանգիստ:
Վիեննայի «Բրիստոլ» հյուրանոցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առանձնազրույցը տևեց երկու ժամ:
Ռուսաստանի Դաշնության՝ Գյուղատնտեսական վերահսկողության ծառայությունը՝ «Ռոսսելխոզնադզորը» արգելել է երրորդ երկրներից թուրքական տանձի ներկրումը երկիրը։
«Պետք է զինվել համբերությամբ, և պարզապես որևէ հանդիպում՝ լիարժեք բանակցություն կոչվելու համար, պետք է ունենա նաև լիարժեք ձևաչափ, և որքան այդ խնդիրը լուծված չէ, այնքան տեղի ունեցողը կլինեն ընդամենը զրույցներ, մտքերի փոխանակություն և ընդամենը նախապատրաստություն բանակցությունների, և՝ ոչ ավելին»:
2018թ. մայիսի 8-ին համաշխարհային քաղաքականության մեջ մեծ «պայթյուն» տեղի ունեցավ, ինչի հետևանքով ԱՄՆ-Իրան հարաբերություններում լարվածության մի նոր ալիք բարձրացավ: Այդ օրն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ իր երկիրը դուրս է գալիս 2015թ. ստորագրված Իրանի հետ միջուկային համաձայնագրից՝ «Համալիր գործողությունների համատեղ ծրագրից» (ՀԳՀԾ):
«Լուրջ ակնկալիքներ չպետք է ունենալ առաջիկա հանդիպումից»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց ամերիկացի քաղաքական վերլուծաբան Փոլ Գոբլը՝ անդրադառնալով առաջիկայում կայանալիք Փաշինյան-Ալիև հանդիպմանը:
Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն մարտի 28-ին, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ Մարտակերտի շրջանի Սեյսուլան գյուղից դեպի հյուսիս-արևմուտք ընկած հատվածում։
Վրաստանը կշարունակի ՆԱՏՕ-ին ինտեգրվելու գործընթացը, ինչպես նաեւ երկրում ժողովրդավարության զարգացման ու անվտանգության ուժեղացման քաղաքականությունը:
Իսրայելի ռազմաօդային ուժերը Սիրիայում գրոհել են Հալեպ քաղաքից հյուսիս ընկած արդյունաբերական գոտու վրա:
Առնվազն 25 մարդ է մահացել Իրանի մի շարք նահանգներում մոլեգնող հեղեղումների պատճառով, որոնք սկսվել են անցած շաբաթ:
Անհայտ անձինք կողոպտել են Վրաստանի էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար Գեորգի Կոբուլիայի տունը Թբիլիսիի Ծխնեթի արավարձանում:
Մարտի 29-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վիեննայում հանդիպելու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Սիրիան խնդրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շտապ նիստ գումարել Գոլանի բարձունքների շուրջ ստեղծված իրադրության կապակցությամբ, որոնց նկատմամբ ԱՄՆ-ը մարտի 25-ին ճանաչել է Իսրայելի ինքնիշխանությունը:
«Ձևաչափի փոփոխությունը չի փոխելու ներկայումս առկա խնդիրները։ Կողմերն այս ձևաչափի շրջանակում էլ հստակ կարող են արտահայտվել և փոխել կարգավորման փաստաթուղթը՝ կազմելով փոխընդունելի կարգավորման փաթեթ»։
«Կա՛մ պետք էր հայտարարել դրանց ընդունելիության մասին, կա՛մ՝ հակառակը, քանի որ այլ կարծիք չի կարող լինել, դրանք չափազանց հստակ են, կա՛մ դու դրանց համաձայն ես, կա՛մ՝ ոչ: Կարգավորման այդ սցենարի դեպքում Ղարաբաղի գոյությունը չի կարող շարունակվել, քանի որ Ղարաբաղը կզրկվի իր անվտանգությունից, կենսական մի շարք աղբյուրներից»:
Գերմանիան ցանկանում է կտրել իր տարածքում ապրող մուսուլմանների տնտեսական ու հոգևոր կապերը Թուրքիայի հետ: Այս մասին գրում է թուրքական «Yurtgazetesi»-ն՝ վկայակոչելով բրիտանական Financial Times-ին:
Լիբանանի տնտեսական իրադրությունը, որի տարածքում գտնվում են 1,5 մլն սիրիացի փախստականներ, կարող է նրանց դրդել արտագաղթելու Եվրոպա:
Ադրբեջանում մարտի կեսերին անցկացված զորավարժությունների ընթացքում կիրառվել են բելառուսական «ԱԳԱՏ-կառավարման համակարգեր» ընկերության արտադրած 7A0917 «Լեկտոր» հրետանային կրակի կառավարման համակարգեր։
Առնվազն 19 մարդ է մահացել, եւս 119-ը՝ տուժել Իրանի հարավի Շիրազ քաղաքում մոլեգնող հեղեղումների հետեւանքով:
Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հայտարարել է, որ Թուրքիայի զինված ուժերին պատկանող կործանիչները հետապանդել են իրեն, երբ ինքը մարտի 25-ին ուղղաթիռով մեկնում էր Էգեյան ծովի Ագատոիսիոն կղզի, որտեղ պետք է Հունաստանի անկախության օրվա կապակցությամբ միջոցառումներ անցկացվեին։
Բաքվի խոշոր առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել։
Նախօրեին հայտնի է դարձել, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը մարտի 29-ին կլինեն Վիեննայում, որտեղ նրանց հետ հաջորդաբար հանդիպում կունենա Ավստրիայի նախագահը:
Մեր մոսկովյան աղբյուրները հայտնում են, որ Ադրբեջանի նախագահը հաստափոր թղթապանակ է փոխանցել Կրեմլին, որտեղ ընդգրկված են բոլոր այն հակառուսական եւ հակապուտինյան միջոցառումները, հայտարարությունները, որոնց մասնակցել է եւ արել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը վերջին տարիներին՝ մինչեւ ԱԽՔ դառնալը:
«ՄԽ համանախագահների հրապարակած սկզբունքների և տարրերի կազմը չի նպաստում հայկական կողմերի շահերի պաշտպանությանը, և այդ օրակարգով հանդիպումները չեն նպաստում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին: Նման օրակարգով բանակցությունների հայկական կողմը չպետք է համաձայնի, առավել ևս, երբ չի հաջողվում նաև առաջընթացի հասնել բանակցային գործընթացին Արցախի մասնակցության հարցում»:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մարտի 31-ին կայանալիք տեղական ինքնակառարվարման ընտրություններից մեկ շաբաթ առաջ բավականին վիճահարույց հայտարարություն է արել: Թուրքական ալիքներից մեկին տված հարցազրույցի ընթացքում Էրդողանը նշել է, որ ընտրություններից հետո կարող են Սուրբ Սոֆիա (Այա Սոֆիա) տաճարի թանգարանի կարգավիճակը փոխել՝ այն դարձնելով մզկիթ:
Ստամբուլի Բիլգի համալսարանի դոցենտ Այշե Ույդուրանօղլուն ահազանգել է, որ շտապ միջոցներ չձեռնարկվելու դեպքում 11 տարի անց Թուրքիան կընդգրկվի ջրի դեֆիցիտ ունեցող երկրների ցանկում։ Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
ԱՄՆ պետքարտուղարի՝ Լիբանան այցելության եւ պետության ղեկավարների հանդիպումների մասին հրապարակված լրատվություններում պաշտոնական Բեյրութին Վաշինգտոնի հղած ուղերձները կարելի է ամփոփել հետեւյալ կետերում. ԱՄՆ-ը պիտի աջակցի Լիբանանի եւ Իսրայելի միջեւ ծովային սահմանազատման աշխատանքներին։
Իրանի հարավ-արեւմուտքում գտնվող Շիրազ քաղաքում հեղեղումից տուժածների թիվը հասել է 68-ի:
ԱՄՆ գործող վարչակազմի կողմից միջազգային իրավունքի նորմերով «բռնակցում» ճանաչված Գոլանի բարձունքներում Իսրայելի ինքնիշխանությունը ճանաչելու թեման դարձյալ լավագույնս օգտագործվում է Թուրքիայի կողմից: