Հակադրվողն ինչո՞ւ է վախենում իր հակադրումից: Ինչպե՞ս է պատկերացնում գորշ կամ «գույնզգույն» լինելով՝ իր խաղը: Ինչպե՞ս կարող է նեղացկոտը, նվնվացողը, «վույ աման հես ա կախելու են»-ը հաջողության հասնի այս կյանքում:
Նախորդ շաբաթ Վիճակագրական կոմիտեն հրապարակեց «Հայաստանի սոցիալական վիճակը 2017 թվականին» տարեկան զեկույցը։ Այս զեկույցում ամբողջացվում է կրթության բոլոր աստիճանների վերաբերյալ տեղեկատվությունը։
Սեպտեմբերի 1-ը մի տեսակ աննկատ անցավ: Օրը շաբաթ էր: Հավանաբար դա էր պատճառը: Ուսումնական տարվա միջոցառումներն ու հարակից տրամադրությունները ժամանակի մեջ ձգձգվեցին մինչև երկուշաբթի:
Պոպուլիզմ՝ ահա այն բառը, որի օգտագործումը որպես քաղաքական սուր հայհոյանք՝ զարմանահրաշ քաղաքական միություններ է բացահայտում և լայնարձակ՝ համաշխարհային ծավալի կոալիցիաներ ստեղծում:
Օրերս ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ դպրոցների ավարտական քննությունները այսուհետ անցկացվելու են կենտրոնացված ձևով։ Ավելին, դպրոցների տնօրենները և ուսուցիչները պատասխանատվություն են կրելու իրենց աշակերտների արդյունքների համար։
Նորից մեր կառավարությունը Սևանից լրացուցիչ ջրառի «թույլտրություն» էր խնդրում ԱԺ-ից: Նորից պատգամավորների մի մասը մտահոգված էր լճի ապագայով: Նորից բնապահպանները խորհրդարանի պարիսպների տակ այպանում էին գործադիր ու օրենսդիր իշխանություններին:
«Դիկտատուրա», «խոսքի ազատության սահմանափակում», «հեղափոխական տրիբունալներ», «դուչե», «ֆյուրեր» և այլն՝ սրանք մասն են այն արձագանքի, որը հնչեց ի պատասխան Նիկոլ Փաշինյանի վերջին ելույթի` այդ ելույթը քննադատողների կողմից:
Երևանակենտրոն մուսուլմանական իշխանության (ուշ շրջանում՝ խանության) ձևավորմանը զուգահեռ՝ մյուս կարևոր իրադարձությունը, որը նախասահմանում է, կանխում է Արարատյան դաշտը որպես կենտրոն ունեցող այսօրվա Հայաստանը, Ամենայն Հայոց կաթողիկոսի գահի տեղափոխումն է Կիլիկիայից Էջմիածնի վանք, որը տեղի ունեցավ 1441 թ.-ին:
Մետաֆիզիկա բառացիորեն նշանակում է՝ ֆիզիկայից անդին, այն կողմ, ֆիզիկայից հետո: Ունենք սրա հայերեն համարժեքը՝ բնազանցություն՝ բնությունն անցնող, բնությունը զանց առնող, բնականից այն կողմ:
Առայժմ որևէ մասնագիտական վերլուծություն չի հրապարակվել, թե ինչու մեր հոսանք մատակարարող ընկեությունն այդքան կտրուկ նվազեցրել է հարկային վճարները տարվա սկզբից:
Զորակոչիկայի՞ն, թե՞ պրոֆեսիոնալ բանակ: Այս հարցին պատասխանելու համար բավական չէ թռուցիկ ծանոթությունը «զարգացած երկրների» փորձին, ոչ էլ՝ բարի ցանկություններ ունենալը:
Այս տարի, Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ, դպրոցների ընդունելության հարցն ավելի մեծ հնչեղություն ստացավ, քան բուհերի ընդունելությունը։
Հայտնի առածի համաձայն՝ երբ չտեսի ձեռքը տղա է ընկնում, այնքան է քաշքշում, որ պոկում է: Այս առածը ճշգրտորեն արձանագրում է մեր ու Սևանա լճի հարաբերությունները: Խորհրդային Հայաստանում լիճը մոտ 40 տարի անխիղճ շահագործվում էր կոմունիզմ կառուցելու նպատակով:
Անցած շաբաթ կառավարությունն ընդունեց 2019-2021 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը (ՄԺԾԾ)։ Այս փաստաթուղթը կարևոր նշանակություն ունի և նախանշում է առաջիկա 3 տարիների զարգացումները՝ ըստ ոլորտների։
Լուրը սրսուռ վերնագիր ուներ` «Կոռուպցիոն բացահայտում Վարդենիսի բուհում»: Մի՛ շտապեք չարախնդալ, որ Վարդենիսում էլ բուհ կա: Որովհետև լուրի բովանդակությունն ավելի ահասարսուռ է:
Թեև այսօրվա Հայաստանը (ՀՀ և ԼՂՀ) Երևանի խանությունից ավելի մեծ է, սակայն կարող ենք ասել, որ Երևանի խանությունն այսօրվա ՀՀ-ի տարածքի կորիզն է, և տարածքային, հետևաբար և՝ անվտանգության տեսակետից իրար հետ համեմատելի են հենց այսօրվա Հայաստանն ու Երևանի խանությունը, այլ ոչ թե հին Հայոց թագավորությունը:
Վերջին տարիներին շատ է խոսվում այն մասին, որ Հայաստանի համալսարանների շրջանավարտների գիտելիքների ու հմտությունների մակարդակը չի բավարարում գործատուներին։
Թավշյա հեղափոխության ժամկետները հաստատ համաձայնեցրած չէին Հիդրոմետ ծառայության հետ: «Բա դա անելու բան է՞ր» հարցն առաջին հերթին լրատվամիջոցներին է հետաքրքրում: Այս օրերին բոլոր լրատվամիջոցների ղեկավարները նախորդ տարիներին ճարահատյալ արձակուրդ էին ուղարկում իրենց աշխատակիցներին:
Հայ Առաքելական եկեղեցին իր ողջ պատմության մեջ երբեք չի եղել զուտ կրոնական, նույնիսկ՝ գերազանցապես կրոնական կառույց: Իր սկզբնավորման պահից այն եղել է նախ պետական հաստատություն:
Հատկանշական է, որ Հայաստանի միասնությունը վերանում է արաբական տիրապետության վերացմանը զուգահեռ. արտաքին ուժը, իշխանների նկատմամբ ստանձնելով նախկին Հայոց թագավորի գերիշխող դիրքը, ապահովում էր երկրի միասնությունը, բայց երբ այդ ուժը վերացավ, որևէ ներքին ուժ ի զորու չեղավ միանձնյա գերիշխանություն հաստատելու։
Հետհեղափոխական շրջանում կրթության ոլորտի կարևորագույն խնդիրներից մեկը Կրթության և գիտության նախարարության հեղինակության բարձրացումն է։
Տարիքով ավագ ընթերցողը կհիշի խորհրդային լրատվության հիմնական բանաձևը` «Գովասանք, բամբասանք, սպորտ ու եղանակի տեսություն»: Այն մեկին-մեկ բնութագրում է ադրբեջանական պատասխանատու մամուլը, ուր իշխանությունների գովք է, բամբասանք հայերի ու Հայաստանի մասին անկողմնակալ կարծիք հնչեցնողների մասին, մի քիչ տեղեկություն սեփական ու միջազգային սպորտի մասին ու եղանակի տեսություն:
Եթե աշխարհագրությունը որևէ երկրի անվտանգության հիմքերի հիմքն է, ապա անվտանգության երկրորդ կարևոր հենքը տվյալ երկրի պատմությունն է:
Օգոստոս ամսին վայել շոգերը վերականգնեցին իրավիճակը երկրում: Թէ չէ թավշյա հեղափոխության պատճառով վարչապետը ստվերել էր Հիդրոմետ ծառայության ղեկավար Գագիկ Սուրենյանին:
Հեղափոխությունից հետո Հայաստանի ուսուցիչներն ակտիվացել են։ Սոցիալական ցանցերում, տարբեր հարթակներում ուսուցիչներն արդեն սկսել են համարձակ խոսել խնդիրներից։
Այս հարցին սկզբունքորեն, այլ ոչ թե՝ իրավիճակային, պատասխանելու համար, որքան էլ առաջին հայացքից տարօրինակ հնչի, պետք է նախ և առաջ՝ հնարավորինս վերացարկվենք «Երկրապահ» անունով կազմակերպությունից, որը Հայաստանում գոյություն է ունեցել վերջին երեք տասնամյակում:
Որևէ երկրի անվտանգության հիմքն աշխարհագրությունն է՝ տարածքը, սահմանները, ճանապարհները, ժողովրդագրությունը, վերջապես՝ աշխարհագրական միջավայրը՝ այն տարածաշրջանը, որի մասն է տվյալ երկիրը:
Կրթության զարգացմանը նպաստող, թերևս, ամենակարևոր փոփոխականը երկրի մթնոլորտն է, գերիշխող արժեքային համակարգը։ Անկախության տարիներին Հայաստանում արմատավորված վայրի կապիտալիզմը կրթությունը մղեց լուսանցքային գոտի։
Վերջին շաբաթներին անդադար խոսվում է էլեկտրաէներգիայի սակագնի հնարավոր նվազման մասին: Առաջնագծում, բնականաբար, քաղաքական ու հասարակական դեմքեր են: Կառավարությունը խոստացել է, որ առաջիկա մեկ տարվա ընթացքում արտահերթ ընտրություններ կանցկացնի:
Դպրոցների ապագան մշուշոտ է։ Հատկապես բարձր դասարաններում սովորող աշակերտների մեծ մասը դժկամությամբ են դպրոց գնում։ Ծնողները դժվարությամբ են կողմնորոշվում, թե որ դպրոց ուղարկեն իրենց երեխաներին։