Բաժիններ՝

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Նախաքննությամբ պարզվում են Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի տեղի ունեցած, 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։

«2024թ․ հունիսի 21-ին՝ ժամը 11:55-ի սահմաններում, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 26-րդ կիլոմետրում, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել է ձորակը։ Դրա հետևանքով 72-ամյա վարորդը, ինչպես նաև 69-ամյա, 86-ամյա, 58-ամյա ուղևորները՝ կանայք, տեղում մահացել են:

Դեպքի առթիվ 2024 թվականի հունիսի 21-ին ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Պարզվել է, որ մահացած անձինք հարազատներ են՝ նախնական տվյալներով ուղևորները եղել են վարորդի, կինը, քույրը և կնոջ մայրը։

Նախաքննության ընթացքում կատարվել են դեպքի վայրի և վթարված ավտոմեքենայի զննություններ:

Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ»,- նշել է Գոռ Աբրահամյանը:

Ըստ նրա՝ դեպքի հանգամանքները պարզելու, մի շարք այլ հարցեր պարզաբանելու նպատակով ոստիկանությանը տրվել է հանձնարարություն։

Նախաքննությամբ պարզվում են ավտովթարի և 4 անձանց մահվան պատճառները, վթարին հանգեցրած գործոնները։ա

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս