Նոր աշխարհակարգն ավելի ու ավելի հստակ է ուրվագծվում. Վահե Դավթյան

էներհգետիկ փորձագետ Վահե Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նոր աշխարհակարգն ավելի ու ավելի հստակ է ուրվագծվում։

1974 թ. Միացյալ Նահանգները և Սաուդյան Արաբիան կնքեցին գաղտնի համաձայնագիր, որով Սաուդյան Արաբիան պարտավորվում էր սահմանել արտահանվող նավթի գինը ԱՄՆ դոլարով և իր հասույթը ներդնել ամերիկյան պետական ​​պարտատոմսերում՝ դրա դիմաց ստանալով ռազմական աջակցություն և պաշտպանություն Միացյալ Նահանգներից:

Վերջերս Սաուդյան Արաբիան հրաժարվեց երկարացնել համագործակցության այս համաձայնագիրը։

Այս քայլը կարող է հանգեցնել դոլարի պահանջարկի նվազմանը աշխարհում։

Թույլ դոլարն իր հերթին կարող է հանգեցնել ավելի բարձր գնաճի, բարձր տոկոսադրույքների և ԱՄՆ պետական ​​պարտատոմսերի շուկայի թուլացմանը»:

Տեսանյութեր

Լրահոս