Շուրջ 20 տարի առաջ Հայաստանի դպրոցներում մեծ ոգևորություն կար՝ համակարգիչների ներմուծման հետ կապված։ Շատերը մտածում էին, որ նոր տեխնոլոգիաների կիրառումը կնպաստի կրթության որակի բարձրացմանը։
Փաստորեն, մեզ նախօրոք ու բարեխիղճ տեղեկացնում են, որ նոր տնտեսություն է ստեղծվել` տնտեսություն, որը չի չափվում թվերով: Ավելի ճիշտ՝ շատ դժվար է չափվում, բայց անպայման աճում է:
Մեր կրթության ոլորտի խնդիրներից մեկն այն է, որ շատ քիչ մասնագետներ ունենք, ովքեր կարողանում են համադրել խորհրդային համակարգի և ժամանակակից աշխարհի լավագույն որակները։ Կարեն Մելքոնյանի մոտ դա ստացվում էր։
Որևէ բարոյական, սովորութային, այլև՝ իրավական համակարգ չի կարող դիմանալ հետևողական տրամաբանական քննադատությանը: Այլ կերպ ասած՝ ցանկացած բարոյական, սովորութային, իրավական համակարգ կարող է հեշտությամբ կազմաքանդվել, քայքայվել, վերացվել, եթե դա հետևողականորեն և անզիջում կերպով ենթարկվի տրամաբանական քննությանը:
Պետությունն իր ողջ ուժով կանգնել է մասնավոր, բայց խոշոր (45-րդը՝ խոշոր հարկատուներից) ընկերության դիմաց: Հաղթանակի հարցում, իհարկե, ինտրիգ չկա: Միակ ինտրիգը հետևանքների ոլորտում է: Չնայած առանձին հոռետեսներ այստեղ էլ ինտրիգ չեն տեսնում: Եթե հոդվածս Fecebook-ում հրապարակեի, կհարցնեի՝ «Իսկ դուք կհանդգնեի՞ք պաշտպանել թույլին»:
Բոլորի համար ակնհայտ է, որ Հայաստանում կրթվածության մակարդակը բավարար չէ և շարունակական անկում է ապրում։ Իհարկե, սա չի վերաբերում բոլորին։ Բազմաթիվ աշակերտներ և չափահասներ, օգտվելով այսօրվա աշխարհի ընձեռած հնարավորություններից, շարունակաբար բարելավում են իրենց կրթական մակարդակը։
Վերջին շրջանում բոլորս գիտենք երկու շատ կարևոր, կամ մեկը մեկից կարևոր սննդամթերք, որոնց էժանանալու հաշվին կարելի է միջին վիճակագրական «տանելի» ցուցանիշներ ստանալ:
Մեր լրատվամիջոցներում արտասահմանյան տնտեսական տեղեկատվությունից ամենաշատ թարգմանված ու ներկայացված լուրն այս շաբաթ ռուսաստանյան թանկացումների մասին էր: Թեման իսկապես հետաքրքիր ու կենսական է մեր համար: Որովհետև խոսքը ՌԴ-ում ցորենի և ալյուրի թանկացման մասին է:
Խնդիրն այն է, որ գիտական աշխատանքներն ինքնուրույն գրելու համար ուսանողը պետք է ունենա գիտելիքների մեծ պաշար, պետք է կարդա զգալի թվով գիտական հոդվածներ և մասնագիտական գրքեր։
Հոկտեմբերի 27-ը միշտ էլ եղել է և դեռ վստահաբար երկար լինելու է ներքաղաքական պայքարի մեջ օգտագործվելիք թեմաներից մեկը: Որպես դրա կազմակերպիչ և պատասխանատու՝ անվանվել են հնարավոր բոլոր ներքին խոշոր դերակատարները:
Այսօր արդեն նուրբ ակնարկ կա այն մասին, որ ռուսական կողմի հետ բանակցություններ են վարվում միջուկային վառելիքի տեղափոխման մասին: Ակնարկն արվում է համարյա դիվանագիտական «դատարկաբանության» մակարդակում:
Հայաստանում նմանատիպ երևույթները զարմանք չեն առաջացնում, քանի որ մենք սովոր ենք, որ հարուստ ծնողները հնարավոր ամեն ինչ անում են իրենց երեխային «առաջ մղելու» համար։
Հայաստանը պատերազմի մեջ է:Պատերազմները տարբեր են լինում՝ պարտադիր չէ ճակատում զենքերը կրակեն: Բացի սովորական իմաստով պատերազմից, լինում են սառը պատերազմներ, լինում են տեղեկատվական, քարոզչական, տնտեսական, լինում են նաև, հին կրոնական լեզվով ասած՝ «երևոյթ և աներևոյթ թշնամիների» դեմ:
Որքան էլ խոսենք կոռուպցիայի բացակայությունից, ՀԴՄ կտրոնների առատությունից, միևնույն պատկերն է` ոչ առևտրական կազմակերպությունները շատ ավելի ծանրակշիռ հարկատուներ են, քան բուն առևտրական կազմակերպությունները: Մատենադարանի 211-րդ տեղի և 1,6 մլն դոլարը գերազանցող հարկային մուտքերի դիմաց՝ «Երևան մոլը» խոշոր հարկատուների ցանկում 347-րդն է, մոտ 940 հազար դոլարի համարժեք մուծումով:
Կրթության ոլորտում կոռուպցիայի մասին շատ է խոսվում։ Թեև հասարակությունն ընդունում է, որ այլ ոլորտներում կոռուպցիան ավելի մեծ մասշտաբներ ունի, քան կրթության ոլորտում, բայց ակնհայտ է, որ կրթության ոլորտի կոռուպցիան շատ ավելի վտանգավոր է։
Ինձ թվում է՝ հայաստանյան քաղաքական ուժերն այդպես էլ մինչև վերջ չհասկացան, թե Հայաստանում ի՛նչ է տեղի ունենում վերջին երեք-չորս տարում, թե ի՛նչ՝ մեզնից ավելի ուժեղ, հոսանքի մեջ ենք մտնում, գործընթացի բուն՝ խորքային էությունը:
Պատճառը հավանաբար այն հասարակական-քաղաքական իրավիճակն է, որում հայտնվել ենք բոլորս: Տնտեսական կյանքում «պաուզայի» կոճակ է սեղմված:
Վերջին շրջանում ավելացել են հաղորդագրությունները դպրոցներում արձանագրված խախտումների մասին։ Ամենատարածված խախտումներից մեկն այն է, որ դպրոցներում կան «մեռած հոգիներ»։
Կառավարության տնտեսական ծրագրի նկատմամբ կասկածներ ունեցող փորձագետների մի մասը մատնանշում է արդյունաբերության նկատմամբ վերաբերմունք-տեսակետի բացակայությունը:
Վերջին առնվազն երեք տարվա մեջ Հայաստանը մտել է անկայունացման շրջափուլ: Սա տարբերվում է նախորդող փուլերի ներքին պայքարից, որի դրսևորումները որքան էլ պահի տակ սուր լինեին, տևական ապակայունացման մասին խոսք չի եղել:
Այս պահին հայտնի է, որ չափորոշիչներն ու ծրագրերը վերանայվելու են։ Դեռ հստակ չէ, ունենալո՞ւ ենք Կրթակարգ, թե՞ ոչ։ Ես կարծում եմ, որ Կրթակարգ ունենալը խիստ կարևոր է։ Հայաստանի կրթական համակարգում այսօր անորոշ վիճակ է։
Ադրբեջանն աշխարհին հաջողությամբ համոզում է, որ մեզ պետք է դիտել՝ որպես միջազգային կապիտալի գործիք, տարաբնույթ շահերի սպասավոր՝ ահաբեկիչ։ Համենայնդեպս, դա են հուշում Ադրբեջանի կողմից ֆինանսավորված և Արևմտյան Եվրոպայում հրատարակված աշխատությունները։
Հայաստանն «ավելցուկով» պետություն է: Իր չափի, միջազգային կալիբրի, տիպի (հետսովետական) պետության համար Հայաստանի փաստացի ինքնիշխանության և սուբյեկտության չափն ավելին է, քան սովորաբար լինում է նման դեպքերում: Հայաստանը մի քիչ իր «գլխից վեր թռած» պետություն է: Դրա պատճառն ու հիմքը Ղարաբաղյան խնդիրն է:
Վիճակագրության ծառայությունը հրապարակել է «Միջին ամսական աշխատավարձ. ըստ մարզերի և Երևան քաղաքի» աղյուսակը: Հետաքրքիր է: Կարելի է դիտարկել, թե ինչպես են փոփոխվել աշխատավարձերը վերջին հինգ տարում:
Մի քանի օր առաջ Զանգակատուն գյուղի դպրոցի աշակերտները բողոքում էին տնօրենի աշխատանքից։ Նրանք տեսախցիկի առջև ասում էին, որ տնօրենն իրենցից պահանջել է, որպեսզի գնան փոխեն իրենց հագուստը և դպրոցի համար ինչ-որ աշխատանք անեն։
Ղարաբաղի հարցի կարգավորման մասին քննարկումներում մի կարևոր, թեև ոչ միշտ նկատելի նրբություն կա: Դա այն տրամաբանությունն է, համաձայն որի՝ քանի որ մենք չենք կարող Ադրբեջանին «կապիտուլյացիայի» ենթարկել (ենթադրաբար՝ Ադրբեջանն է՝լ մեզ), դրա պատճառով էլ կոնֆլիկտն անվերջ ձգվում է, չի ավարտվում, ու, որ հետևաբար՝ միակ տարբերակը մնում է փոխզիջումը, իսկ փոխզիջման գնալն էլ նշանակում է՝ միջազգային երաշխիքներով խաղաղության հաստատումը:
Վերջին տարիներին Հայաստանի կրթական օրակարգից անհետացավ դասավանդման ձևերի, մեթոդների, մանկավարժական նորարարությունների հարցը։ Պատճառը, թերևս, այն է, որ մեզ թվում է, թե գտնվել են դասավանդման լավագույն ձևերը՝ ինտերակտիվ ուսուցումն ու տեխնոլոգիաների օգտագործումը։
Պաշտոնապես արդեն հայտարարվել է Իրանի Իսլամական Հանրապետություն ՀՀ վարչապետի այցի մասին: Մամուլը, հայկական պաշտոնական շրջանակները, Իրանի դեսպանատունը պարբերաբար անդրադառնում են այդ խնդրին:
Կարող ենք ասել, որ կա գերակայող երկու խոսակցություն՝ «հող է հանձնում-չի հանձնում» իշխանություն-ընդդիմություն խաղի զուտ քարոզչական թեման և «խաղաղություն-պատերազմ» թեման, որը ժամանակ առ ժամանակ փորձում են բարձրացնել, այսպես կոչված, «հ/կ սեկտորի» ներկայացուցիչները՝ դա էլ բացարձակապես արտաքին աշխարհից փոխառած կաղապարների շրջանակներում:
Կրթության ոլորտի հետաքրքիր հարցերից մեկը տնտեսական և կրթական փոփոխությունների փոխկապակցվածությունն է։ Շատ մարդիկ այն կարծիքին են, որ նախ պետք է իրականացվի կրթական հեղափոխություն, որպեսզի տնտեսությունը զարգանա։