Գերմանիայում 3 մարդ է ձերբակալվել լրտեսության կասկածանքով․ մեկը ՀՀ քաղաքացի է

Գերմանիայի գլխավոր դատախազությունը ձերբակալել է ՌԴ–ի, Հայաստանի և Ուկրաինայի քաղաքացիություն ունեցող երեք մարդու՝ օտարերկրյա հետախուզության հետ համագործակցելու և Գերմանիայում բնակվող Ուկրաինայի քաղաքացուն հետևելու կասկածանքով, ասված է գերատեսչության տարածած հայտարարության մեջ:

«Երեք կասկածյալները Գերմանիայում գտնվում էին օտարերկրյա գաղտնի ծառայություններից մեկի հանձնարարությամբ, որպեսզի տեղեկություններ հավաքեն այստեղ գտնվող ուկրաինացու մասին։

Այդ նպատակով 2024 թվականի հունիսի 19-ին նրանք Մայնի Ֆրանկֆուրտում գտնվող մի սրճարան են հետախուզել, որտեղ, ինչպես ենթադրվում է, գտնվում էր այդ մարդը»,-ասված է հայտարարության մեջ։

Նշվում է, որ երեք տղամարդիկ՝ Ռոբերտ Ա.-ն, Վարդգես Ի․-ն ն և Արման Ս.-ն, ձերբակալվել են հունիսի 19-ին՝ օտարերկրյա հետախուզության հետ համագործակցելու կասկածանքով:

Տեսանյութեր

Լրահոս