Բաժիններ՝

Հունիսի 21-ից հուլիսի 21-ը գիշերային ժամերին փակ կլինի Արմենակյան փողոցի մի հատվածը

Հունիսի 21-ից հուլիսի 21-ը գիշերային ժամերին փակ կլինի Արմենակյան փողոցի մի հատվածը։

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

«Հարգելի քաղաքացիներ,

ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. հունիսի 21-ից մինչև հուլիսի 21-ը` ժամը 22:00-ից 07:00-ն փակ կլինի Հերացու փողոցից Նորք- Մարաշ վարչական շրջան տանող Արմենակյան փողոցի խաչմերուկից մինչև Սրտաբանական կենտրոնի ուղղություն- Արմենակյան փ. հատման ճանապարհահատվածը:

Հորդորում ենք վարորդներին աշխատանքի արդյունավետության ապահովման համար տրանսպորտային միջոցները գիշերային ժամերին չկայանել վերոնշյալ ճանապարահատվածի երթևեկելի մասում:

Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը»,-ասված է հայտարարության մեջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս