Համարյա անամպ երկնքի պարագային ամպրոպի նման հնչեց այն հայտարարությունը, թե ԱՊՀ անդամ երկրներից թոշակ ստացող ՀՀ քաղաքացիները զրկվելու են ՀՀ-ից ստանալիք թոշակից: Պաշտոնական ժողովրդագրությունը տարիներ շարունակ ՀՀ բնակչության քանակի նվազում է արձանագրում:
Հայաստանի մարզերում գործող բուհերը կարևոր են։ Հազարավոր շրջանավարտներ չեն դիմում Երևանի բուհեր, քանի որ ծնողներն ի վիճակի չեն հոգալու մայրաքաղաքում ապրելու համար պահանջվող հավելյալ ծախսերը։
Այս տարիքը, համապատասխան մի շարք տարիքային հոգեբանների աշխատությունների (Օ.Բ. Խուխլաևա, Գ.Ս. Աբրահամովա, Վ.Ս Մուխինա), իր մեջ ներառում է 11-12-ից մինչև 14-16 տարեկանը:
Ի՞նչ է խոսքը. այն բանական մարդու սոցիալականացման ամենակարևոր ձեռքբերումն է: Խոսքը տալիս է հասկացվածություն, մեկնաբանություն, լսելիություն, արտահայտվածություն, տեղեկատվության փոխանցում, մտածողություն, դատողություն և, վերջապես, լինելիության բարձրաձայնում:
Օրերս հայկական հեռուստաալիքներից մեկով ուսուցիչները խոսում էին այն մասին, որ 2018 թվականին դպրոցների ֆինանսավորումը պակասել է։ Հետաքրքիր էր, որ խոսող ուսուցիչներից մեկին ցույց էին տալիս թիկունքից, մյուսի որովայնի հատվածն էին ցույց տալիս, երրորդի՝ ոտքերը։
Համաշխարհային տնտեսական ճգնաժամի սկզբից աննկատ մի գործընթաց սկսվեց, որի մասին առ այսօր միանշանակ գնահատական չկա: Մինչդեռ համաշխարհային լրահոսում ամեն օր առնվազն մի քանի լուր է շրջանառվում այդ երևույթի հետ կապված:
Յուրաքանչյուր մարդ, անկախ իր սեռային պատկանելությունից, ունենում է ապրումներ, հուզական արտահայտումներ, իրավիճակի հուզական գնահատումներ, արձագանքներ, որոնք ձևավորվում են ոչ թե սեռային առանձնահատկություններով պայմանավորված, այլ՝ միջավայրի բովանդակությամբ։
Հայաստանում կրթության խնդիրների մասին խոսելիս անդրադառնում են վատ կառավարմանը, անբավարար ֆինանսավորմանը, դասագրքերի ցածր որակին, ուսուցիչների մասնագիտական անբավարար պատրաստվածությանը։
Քաղաքական կյանքը եռում է: Համենայն դեպս, նման տպավորություն կարող են ունենալ խորհրդարանական գործընթացներին հետևողները: Համարյա ամեն օր խորհրդարանական քաղաքական համակարգն ամբողջացնող օրենքներ են ընդունվում:
«Դաստիարակում» բառն իմ կողմից ընկալվում է որպես որոշակի՝ արդեն հստակ տարանջատվող ճիշտ կամ սխալ նորմերին վարժեցում: Մի տեսակ ոչ բանական և անմարդկային սկիզբ կա այս ամենի մեջ:
Երուսաղեմը սուրբ քաղաք է երեք կրոնների` հուդայականության, քրիստոնեության ու մահմեդականության համար: Դարեր շարունակ այս կրոնները փորձել են հաստատել իրենց իրավունքը Երուսաղեմի նկատմամբ:
Չնայած «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումն ուշադրության կենտրոնում է, սակայն, կարծում եմ, որ Հայաստանի բարձրագույն կրթության խնդիրներն այնքան են խորացել, որ օրենքով իրավիճակը բարելավելն անհնար է։
Ժամանակակից մարդը, ով ապրում է ներկա քաոսային ռիթմի մեջ, զերծ չէ ամենօրյա սթրեսային իրավիճակներից, ինչն էլ իր հերթին՝ հանգեցնում է նյարդային համակարգի գրգռման և բացասական հույզերի պոռթկման։
Յուրաքանչյուր մարդ ունի գունային իր նախասիրությունները: Որպես կանոն, մեկ կամ մի քանի գույներ են, որոնք մեզ մոտ առաջացնում են դրական կամ բացասական հույզեր:
1999-2005 թվականներին դրվեցին Հայաստանի կրթական նոր համակարգի հիմքերը։ Ներդրվեց դպրոցների ֆինանսավորման և կառավարման նոր համակարգը, փորձարկվեցին ուսուցիչների վերապատրաստման նոր մոդելները, մշակվեց կրթության բովանդակության հիմնական փաստաթուղթը՝ Կրթակարգը, իրականացվեց դպրոցների օպտիմալացումը, գրեթե ամեն տարի բարձրանում էր ուսուցչի աշխատավարձը։
Մեր խորհրդարանում կրկին քննարկում են բարձրագույն կրթության ոլորտը: Քննարկում են կառավարության ներկայացրած «Ոլորտի օրենսդրական բարեփոխումներն ու խնդիրները» խոսուն անունով փաստաթուղթ-ծրագրի շրջանակում:
Լինում են դեպքեր, երբ հանդիպում ես մարդկանց մի տեսակի, որոնք անընդհատ, ամեն ինչում մեղադրում են շրջապատին։ Մի գեղեցիկ օր այդ մեղադրանքը նաև քեզ է ուղղվում՝ ուղղակի թե անուղղակի կերպով։
Տաք ձմեռը գյուղատնտեսական առաջանցիկ տարի է խոստանում: Բոլորը քննարկում են ծառերի վաղաժամկետ բողբոջակալելու վտանգները: Գյուղացիներն Արարատյան դաշտում նույնիսկ հողային աշխատանքներ են սկսել:
Անցած ամռանը 105 տարեկանում մահացավ երկարակեցության ճապոնացի մասնագետ Շիգեակի Հինոհարան։ Երկար ապրելու գաղտնիքներից մեկը, ըստ Հինոհարայի, աշխատանքը երբեք չթողնելն է։
Խաղը զարգացնում է երեխայի սոցիալական հարմարումը, նորմերի ու առօրյա գործընթացների յուրացումը: Երեխայի խաղի բաղադրիչները՝ խաղալիքները, լինում են բազմաբովանդակ և ներկայացնում են իրական կյանքի խաղարկային մոդելներ:
Երեխայի ներդաշնակ, առողջ հոգեբանական զարգացման, ինչպես նաև սոցիալական հարմարվողականության և երջանկության ապահովման ամենակարևոր գործոնը երեխայի կյանքում ծնողի անմիջական ներկայությունն է։
Օրերս լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում տարածվեց ՀՀ առողջապահության նախարարի հրամանը՝ ուսումնական հաստատություններում սանիտարական կանոնները և նորմերը հաստատելու մասին։
Գնաճն արդեն մի քանի ամիս շարունակում է մնալ քաղաքական հիմնական թեման: Մեկը մյուսի ետևից խորհրդարանական քաղաքական փոքրամասնությունները փորձում են օրենսդրական կարգավորում գտնել գնաճի դեմ պայքարելու համար:
Երեխայի էության ձևավորման միակ «մեղավորները» ծնողներն են։ Իմ հոդվածներում բազմիցս շեշտել եմ երեխայի զարգացման մեջ ծնողի կարևորության և գլխավոր դերակատարության մասին։
Յուրաքանչյուր ծնող բախված կլինի մի խնդրի, որն արտահայտվում է երեխայի վարքային և հոգեբանական փոփոխությամբ՝ կապված դպրոցի պարտականությունների հետ։
Տարեսկիզբը սովորաբար ամփոփումների շրջան է: Անցած տնտեսական տարին ամփոփեցին նաև Ադրբեջանում: Բոլոր իշխանություններն էլ որոշակի իմաստով իրար նման են:
Եթե կրթությունը Հայաստանում այդքան կարևոր է, ինչո՞ւ ենք կրճատում կրթության բյուջեն, ինչո՞ւ են բազմաթիվ երեխաներ սովորում կիսափուլ և կիսացուրտ շենքերում, ինչո՞ւ են մանկավարժները վատ ապրում։
Ծնող լինելը յուրաքանչյուրիս և՛ առաքելությունն է, և՛ երջանկությունը։ Սակայն այն իրականում ամենաբարդ պատասխանատվություն կրող սոցիալական դերն է, որը կարող է ունենալ մի շարք հետևանքներ (բացասական, դրական)` մարդկային որակի դաստիարակման հարցում։
www.e-draft.am կայքում օրերս հրապարակվեց Կրթության ոլորտում հակակոռուպցիոն միջոցառումների ծրագրի նախագիծը։ Այս փաստաթուղթը Հայաստանի կրթության և գիտության նախարարության կողմից ներկայացված, թերևս, ամենահամարձակ փաստաթուղթն է։
Այս տարի վերջապես նոր Սահմանադրությունը կմտնի ուժի մեջ: Ընդիմադիրները պատրաստվում են որոշակի քայլերի, որոնք ավելի շուտ ակցիա են հիշեցնելու: Իսկ իշխանությունները խորհրդարանական համակարգի անցմանն արդեն պատրաստ են: Միակ անհայտն ապագա նախագահի անձն է: